PeopleSuccess Stories

ԱՐԻՍ ԱԺԱՆԴ | ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԲԻԶՆԵՍ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

03/03/2017
feature2017

Արիս Աժանդի հետ ծանոթանալու պատիվն ունեցանք ″Back to Armenia″ նախագծի թվով 3րդ միջոցառման շրջանակներում, որի մասին մինչ այդ պատմել էինք ձեզ: Այն այս անգամ  տեղի ունենացավ La Cucina ռեստորանում, որի հիմնադիրն ու շեֆ-խոհարարը հենց Արիսն է:

Արիս Աժանդն այն մարդկանցից է, ով մեկ օր, ծնված լինելով այլ երկրում, կրթվելով երկրորդում և ապրելով երրորդում, որոշում է կայացնում հասուն տարիքում, իսկ ավելի կոնկրետ 45 տարեկան հասակում, գալ Հայաստան և կյանքի նոր փուլը կառուցել հենց իր հայրենիքում: Մենք դիտավորյալ չենք նշում երկրները, քանի որ այս պատմության մեջ, վերջիններս մեր պատկերացմամբ բավական երկրորդական դեր են խաղում: Կարևոր շեշտադրումը Հայաստան վերադառնալու փաստն է: 

Հայաստանն Արիս Աժանդին դիմավորեց մութ ու ցուրտ մթնոլորտով, քանի որ 90-ականներն էին, որոնք, չվախեցրին, այլ, ընդհակառակը, ավելի ամրապնդեցին Հայաստանում մշտական բնակություն հաստատելու ցանկությունը: Փորձելով սեփական ուժերը արվեստի, երաժշտության, հետո նաև հյուրանոցային բիզնեսի ոլորտում՝ Արիսն, ի վերջո, իր ուժերը կենտրոնացրեց ռեստորանային գործունեության մեջ, մի ոլորտի, որի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել էր ուսանողական տարիներին, ինչը պայամանավորված էր մասնագիտությամբ խոհարար ընկեր ունենալու հանգամանքով:

Երևանի առաջին ու լավագույն իտալական ռեստորաններից մեկի՝ La Cucina-ի մասին գիտեն շատերը, բայց քչերը գիտեն այն մարդուն, ով կանգնած է այդ նախագծի ետևում, այն արժեքների և մոտեցումների, որոնց հիման վրա կառուցվել է այս բիզնեսը: Չափազանց մարդամոտ Արիս Աժանդն իր թիմում ներառում է միայն այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն սովորել և հետաքրքրված են իտալական խոհանոցով և, բնավ, պարտադիր չէ, որ ունենանան համապատասխան աշխատանքային փորձ: Նա չի թաքցնում, որ ռեստորանային բիզնեսն ամենաբարդ տարատեսակներից մեկն է, իսկ թե ինչու հենց իտալական խոհանոց հարցին, Արիսը բացատրում է ընտրությունն այդ խոհանոցի տարածվածությամբ և հայկական քիմքին հաճելի լինելու փաստով: Շատ է կարևորում պատրաստվող ուտեստների որակը և հպարտությամբ նշում, որ դիտավորյալ ռեստորանի խոհանոցը բաց կառուցվածք ունի, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ ցանկության դեպքում տեսնի, թե որտեղ են պատրաստվում իր սիրելի ուտեստները: Իր համար լավագույն գովազդն իր հաճախորդներն են:

Արիս Աժանդը գաղտնիքներ բացեց իտալական խոհանոցի առանձնահատկությունների մասին, անգամ տեղում պատրաստեց մեզանում այդքան լայն տարածում ստացած Caprese աղցանը, բայց կհայցենք մեր ընթերոցողի ներողամտությունը խոհարարական մանրամասներին չանդրադառնալու համար, փոխարենը կառաջարկենք այցելել La Cucina, որտեղ, միանշանակ, դուք կկարողանաք համտեսել իտալական խոհանոցի լավագույն ճաշատեսակները:

Անդրադառնալով ″Back to Armenia″ նախագծին՝ հիշեցնենք, որ այն իրանականցվում է ″Vartanush Grandma & Co″ զբոսաշրջային օպերատորի կողմից՝ Ռազմավարական Նախաձեռնությունների Կենտրոնի աջակցությամբ: Իսկ կոնկրետ այս միջոցառման գործընկերների շարքում էր նաև Ոսկեվազ գինիների գործարանը, որի կողմից տրամադրված գինին հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել Արիս Աժանդի և La Cucina ռեստորանի կողմից կազմակերպված հյուրասիրության հետ:

Image may contain: food and indoorImage may contain: foodImage may contain: dessert and foodImage may contain: foodImage may contain: indoorImage may contain: one or more peopleImage may contain: 1 person, sitting, table and indoorImage may contain: 2 people, people sitting, child and indoorImage may contain: indoorImage may contain: 3 people, people sittingImage may contain: 3 people, people sitting and indoorImage may contain: 2 people, people sitting, table and indoorImage may contain: one or more people and people sittingImage may contain: one or more people and childImage may contain: 2 people, people sitting, table and indoorImage may contain: 2 people, people sitting, table and indoorImage may contain: 7 people, people sitting, table and indoorImage may contain: 1 person, standing and indoorImage may contain: 2 people, people sitting, table and indoorImage may contain: food and indoorImage may contain: drink, table, food and indoorImage may contain: 3 people, indoorImage may contain: food and indoorImage may contain: 2 people, people sitting, drink and indoorImage may contain: dessert and foodImage may contain: 3 people, people standing and indoorImage may contain: 2 people, people standing and indoorImage may contain: 1 person, smiling, sitting, drink, table and indoor

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Անի Ճաղարյան
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել