ARTLifestyle

ԱՐՄԱՆ ՆՈՒՌԻ «ՃԱՆՃ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑՎԵՑ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

15/04/2018
feature2018

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց Արման Նուռի «Ճանճ» ցուցադրությունը: Ներկայացված են հայտնի հայ դիզայներ և նկարիչ Արման Նուռի այն աշխատանքները, որոնք 2017թ.-ի Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի համաշխարհային բիենալեում արժանացել են առաջին մրցանակին՝ շահելով «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեդալը:

Արման Նուռը բազմակողմանի ստեղծագործող է՝ քանդակագործ, նկարիչ, դիզայներ և ոսկերիչ: Միևնույն ժամանակ, նրա բոլոր աշխատանքներին, անկախ ձևից, հատուկ է թաքնված իմաստն ու փիլիսոփայական ենթատեքստը: Ճանճերը («Ճանճ», «Էվոլյուցիա»), որոնց կերտել է արվեստագետը, բացառություն չեն:

«Ճանճ» ցուցադրությունում ներկայացված ինտերակտիվ ստեղծագործությունները դիտողին տեղափոխում են մեկ այլ, զուգահեռ աշխարհ, որտեղ մարդն իրեն զգում է ուրիշ հարթության վրա և ի զորու է վերաիմաստավորելու իրականությունը, նոր լույսի ներքո ընկալելու շրջակա միջավայրը:

20180414644402157 20180414717244305 20180414374154601 20180414124085466

Այս ցուցադրության համար Արման Նուռը նաև ընդլայնել է ներկայացված աշխատանքների գեղարվեստական սահմանները: Ճանճին հատուկ անկառավարելի հետագիծն արվեստագետը դարձրել է արտահայտչամիջոց՝ մեկ գծով ստեղծելով Երևան քաղաքի համայնապատկերը, ինչպես նաև անիմացիոն ֆիլմ: Նման ձևաչափով այս աշխատաքներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում:

Ցուցադրության պաշտոնական բացմանը ներկա էին հայտնիներ, արտերկրից ժամանած հյուրեր և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 

Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2018թ. ապրիլի 14-ից մինչև  մայիսի 27-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

Լուսանկարները՝ ©Point89
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.