ARTLifestyle

ՀԱՅ ԱԲՍՏԱՐԱԿՑԻՈՆԻԶՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

22/07/2018
feature2018

«11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» խորագիրը կրող ցուցադրությունն արդեն բաց է այցելուների համար: Այս ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրահատուկ անդրադարձ է կատարում Հայաստանի ժամանակակից աբստրակտ արվեստին: 

Ցուցադրության շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում ներկայացվել են տասնմեկ հայ արվեստագետի շուրջ հիսուն աշխատանք. Ալբերտ Հակոբյան, Աշոտ Հարությունյան, Գագիկ Ղազանչյան, Գևորգ Քասաբյան, Էդիկ Պողոսյան, Լեո Լեո Վարդանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Համլետ Հովսեփյան, Մոկո Խաչատրյան, Յուրա Հարությունյան, Վահան Ռումելյան:

cafesjian-abstract

Այս ցուցադրությունը փորձ է՝ ներկայացնելու այսօր Հայաստանում գոյություն ունեցող աբստրակտ արվեստի դաշտը, որը շատ ավելի ընդարձակ է, քան այս ցուցադրության սահմաններն են: Ընտրված տասնմեկ արվեստագետները պատկերավոր կերպով ներկայացնում են՝ որքան տարբեր կարող է լինել աբստրակտ արվեստը՝ թե ձևով, թե գեղագիտությամբ, թե տեխնիկայով: 

cafesjian-abstract

Ներկայացված ստեղծագործությունների զգալի մասը կամ առաջին անգամ է ցուցադրվում հանրությանը կամ ստեղծվել է հատուկ այս ցուցադրության համար: 

Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2018թ. մինչև  սեպտեմբերի 16-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

cafesjian-abstract

Նյութը՝ ©Point89 | Margarita Yesoyan
Լուսանկարները՝ ©Cafesjian Center For The Arts
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել