FASHIONFashion News

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԻԶԱՅՆԸ ԳՐԱՎՈՒՄ Է ԵՎՐԱՏԵՍԻԼԸ

06/03/2018
feature2018

Էստոնիայում և Լատվիայում Եվրատեսիլ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլերի մասնակիցները ներկայացել են հայ դիզայներների կողմից ստեղծված հագուստներով։

Անցաց շաբաթ էստոնիայում Եվրատեսիլի ազգային ընտրության ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ եզրափակիչ անցած Ստեփան Հայրապետյանը և Հանս Նոորմեցը, ովքեր հանդես էին գալիս «Վայե» խմբի անվան տակ,  ներկայացան SINOIAN բրենդի բոմբեր բաճկոններով և Shabeeg վերնաշապիկներով։

Foto-Madis-Sinivee-2Foto-Aurelia-MinevERR-8-1024x683BeFunky Collage

 

 

Հագուստի հավաքածուները ընտրվել էին ոճաբան և հայ դիզայներների HAY-HAY օնլայն խանութի հիմնադիր Լուսինե Այանյանի կողմից։

Հանդիսատեսի քվեարկության շնորհիվ տղաներն անցան սուպեր եզրափակիչ՝ բավականին հմուտ մասնակիցների հետ միաժամանակ։ Ցավոք առաջին հորիզականը գրավեց մեկ ուրիշ մասնակից։ Ընդհանուր առմամբ համերգին ներկա էին 10 000 մարդ, իսկ եթերին հետևում էր ավելի քան 300 000 մարդ։

Հետաքրքական է, որ երկու շաբաթ առաջ, Լատվիայում «Սուպերնովա» Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլի ընթացքում, երգիչ էդ Ռալլիդաեն նույնպես ներկայացել է հայկական դիզայներական հագուստով: Այս անգամ Սեդա Մանուկյանի ձևավորած (Atex Fashion Center) հագուստով, որն ընտրվել է  Ռիգայում հայտնի թոփ ոճաբան էլգա Խոմիցկայի կողմից՝ կրկին HAY-HAY հարթակից։

Եթե դուք դեռ ծանոթ չեք HAY-HAY-ին, ապա շտապում ենք պատմել ձեզ վերջինիս մասին: 

HAY-HAY-ն առցանց շոփինգ հարթակ է հայ դիզայներների համար։ Այն առաջին օնլայն խանութն է, որն առաջարկում է հայ լավագույն դիզայներների կողմից ստեղծված ապրանքների լայն տեսականի: HAY-HAY-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Եվրոպայում, որտեղ էլ հենց HAY-HAY թիմը հոգ է տանում կազմակերպչական բոլոր հարցերի շուրջ՝ սկսած ֆոտոշարքերից, փաթեթավորումից մինչև թվային մարքեթինգ և հավանական պատվիրատուների հետ հարաբերությունների ձևավորումը։ Պատվերները առաքվում են բոլոր երկրներ, սակայն սկզբնական շրջանում շեշտը դրվում է եվրոպական շուկայում հարթակի զարգացման վրա: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.