BUSINESSNews

ՀԱՅ ԴԻԶԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ TBILISI FASHION WEEK-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ

20/04/2017

Հավանաբար կհիշեք, որ մոտավորապես երկու ամիս առաջ Point89.am մեդիա հարթակի նախաձեռնությամբ հայաստանաբան դիզայներների շրջանակներում սկսվեց Թբիլիսիում անցկացվող հեղինակավոր նորաձևության շաբաթին մասնակցելու հայտերի հավաքագրման գործընթացը: 

Եվ այսօր, մենք հպարտությամբ կարող ենք նշել, որ ապրիլի 23-ին Tbilisi Fashion Week-ի գլխավոր պոդիումին կներկայացվի հայ դիզայներ Սոնա Հակոբյանի SONČESS ապրանքանիշի նոր աշուն/ձմեռ հավաքածուն: 

SONČESS ապրանքանիշը ներկայացնում է իր ոճով տարբերով հագուստ, որը բավական յուրատիպ է պարզապես casual լինելու համար, բայց, միաժամանակ, շատ հարմարավետ է ու դինամիկ: 

Image may contain: 1 person, standing and shoes

Դիզայներ Սոնա Հակոբյանը կարիերան սկսել է 2008-ին` Երևանի կենտրոնում բացելով սեփական ատելիե – ցուցասրահը: Սոնա Հակոբյանի կողմից ստեղծված մոդելների մեջ առանձնակի շեշտադրում է տրված մտքերի ու գաղափարների ազատությանը, քանի որ նա, որպես կանոն, համադրում է երբեմն առաջին հայացքից անհամադրելի գործվածքներ ու ոճեր: Հենց այսպիսին է նաև նրա SONČESS ապրանքանիշը: Հավաքածուներում ներկայացված մոդելները չեզոք են, միաժամանակ տարբեր համադրություններում՝ բավական վառ ու աչքի ընկնող: SONČESS-ը ներկայացնում է հագուստ ինքնավստահ կանանց համար, ովքեր չեն խուսափում նկատված լինել:

Image may contain: 1 person, standing and shoes

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ապրանքանիշի բոլոր մոդելները ստեղծվում են Հայաստանում և ներկայացված են Երևանում գտնվող ցուցասրահում: 

Tbilisi Fashion Week-ին՝ նորաձևության ինդուստրիայի առաջատար մեդիա ներկայացուցիչներին, բլոգերների ուշադրությանը SONČESS ապրանքանիշը կներկայանա նոր աշուն/ձմեռ հավաքածուի ցուցադրությամբ, հավաքածուի, որն իր ձեռագրով պահպանել է բրենդի ու դիզայների գաղափարային մոտեցումները:

Image may contain: 1 person, standing

Ընդհանուր առմամբ հայկական ապրանքանիշերի ու հայ դիզայներների մասնակցությունն արտերկրում անցկացվող նման fashion իրադարձությունների, իրենց տեսակով արդյունավետ ուղեգրեր են ավելի մեծ շուկաներ գրավելու, արտերկրում հայկական fashion ձեռագիրը ճանաչելի դարձնելու, իսկ նշված ոլորտում գործունեություն ծավալողներին՝ պրոֆեսիոնալիզմի բարձրացման ու նոր կոնցեպտներ ստեղծելու ոգեշնչանք գտնելու համար: 

Point89.am-ի մեդիա հարթակի թիմն իր առաջին քայլը արեց հայկական նորաձևությունը արտերկրում տարածելու գործում: Ուրախ ենք, որ այս փորձը պսակվեց հաջողությամբ, ինչը հիմք կհանդիսանա առավել լուրջ ու գլոբալ նախագծեր մշակելու ու իրականացնելու համար: 

Հետևեք մեր կայքի հրապարակումներին: Հանդիսանալով Tbilisi Fashion Week-ի մեդիա գործընկերը Հայաստանում՝ մենք կներկայացնենք ձեզ անցկացվող միջացառումները և, իհարկե, սպասեք մեր առանձին անդրադարձի հայկական SONČESS ապրանքանիշի ցուցադրության վերաբերյալ Tbilisi Fashion Week-ի շրջանակներում: 

No automatic alt text available.

Նյութը՝ ©Point89 
Լուսանկարները՝ ©Soncess, ©TFW
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.