ARTLifestyle

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԾԱԹԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒՅԹՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԺԱՄԱՆԱԿ

18/07/2017
feature2017
Ժողովրդական արվեստի կենտրոնը հանդես է գալու բացառիկ ցուցադրությամբ:

Ցուցադրությունը ներկայացնելու է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»-ում պահվող, թանկարժեք մետաղներից պատրաստված և բարձր գեղարվեստական արժեք ունեցող 51 բացառիկ նմուշներ: 

Կներկայացվեն հայկական ավանդական գոտիներ (XIX դարավերջ-XX դարասկիզբ), որոնք վերաբերում են պատմա-ազգագրական տարբեր շրջանների՝ Կարին-Էրզրում, Սյունիք-Արցախ: Գոտիները պատրաստված են ձուլման, փորագրման, սևադապատման և ոսկեզօծման եղանակներով: Կցուցադրվեն նաև կենցաղում օգտագործվող իրեր. թեյնիկներ, բաժակակալներ, շաքարամաններ, սկուտեղներ (XIX դարավերջ-XX դարասկիզբ)՝ պատրաստված հայ վարպետների կողմից:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ ժամը 14:00-ին և կգործի մինչև սույն թվականի դեկտեմբերը: 

Նշենք, որ Ժողովրդական արվեստի կենտրոնը գտնվում է Աբովյան 64 հասցեով:

Կարդալ նաև

Մեկնաբանել