LifestyleMusic

ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ Է, ԱՅՍՏԵՂ | ՀԱՅ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ

14/04/2018
feature2018

Երեկ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում հայ երաժիշտները համախմբվել էին բարեգործական համերգի շրջանակներում: 

Համերգի նպատակն էր տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցել «Արաբկիր» բժշկական կենտրոնի նյարդաբանական և բոքսի բաժանմունքներում բուժվող երեխաներին դեղորայք գնելու, ինչպես նաև անապահով ընտանիքների՝ բուժում անցնող երեխաների բուժման համար անհրաժեշտ պարագաներ գնելու նպատակով:  

Համերգի կազմակերպիչը «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունն է, որը գործունեություն է ծավալում 2011 թվականից: Իր գործունեության ընթացքում կազմակերպությունը ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցություն է ցուցաբերել մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև աջակցել առավել ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: 

Հերթական բարեգործական համերգին իրենց մասնակցությամբ աջակցեցին Արամ MP3-ին, Քրիստինե Պեպելյանը, Սոնա Ռուբենյանը, Սոֆի Մխեյանը, «Նեմրա» ռոք խումբը, «Գողթ» խումբը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը, Կարինա Առուստամյանը և The Band-ը, Տերյան մշակութային կենտրոնը և Alexis ապրանքանիշը: Երեկոն վարում էին Լուսինե Բադալյանը (Լուլու) և Սուրեն Առուստամյանը: 

Համերգի ավարտին անցկացվեց խաղարկություն, որի արդյունքում ընտրված մասնակիցներն կազմակերպիչները մատուցեցին հաճելի անակնկալ: 

Երեկոյի ամբողջական ֆոտոշարքը հասանելի է մեր ֆեյսբուքյան էջում՝ այստեղ

point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked point89.am-watermarked

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | BeglarianPhotography
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել