HOMELIFESTYLE

ՓՈԽՈՒՄ ԵՆՔ ՏԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ. ԱՐՈՄԱՏԻԿ ՄՈՄԵՐ, ՈՐՈՆՔ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՁԵԶ ԴՈՒՐ ԿԳԱՆ

16/03/2021

Տանը մոմերի, այն էլ բուրավետ մոմերի առկայությունն ոչ միայն հաճելի է, այլև գեղեցիկ։ Իսկ ինչպես գիտենք՝ տանը հարմարավետության մթնոլորտի առկայությունը շատ կարևոր է։

Ընտրել ենք արոմատիկ մոմերից այնպիսիք, որոնք միանշանակ կապահովեն հարմարավետությունն ու դրական կերպով կազդեն տրամադրության վրա։

1. Moonlight in Heaven, Kilian

Մոմի անվանումը՝ «Լուսնի լույսը երկնքում», արդեն իսկ ամենինչ ասում է։ Կիտրոնի, թուրինջի բույրեր, որոնք համեմված են վարդագույն պղպեղի նոտաներով նրբորեն համադրվում են կոկոսի կաթի, մանգոյի և արաբական հասմիկի հետ։ Բույր, որի ներքո ձեր երազները, միանշանակ, քաղցր կլինեն։

2. Blackberry & Bay, Jo Malone

Մոմ, որը համարվում է Jo Malone ապրանքանիշի բեսթսելլեր։ Այս մոմը կընկղմի Ձեզ մանկության մասին տաք հիշողությունների մեջ։ Վառ հատապտղային բույրը կհանգստացնի, ուժ կտա, իսկ տան մթնոլորտում շքեղության կաթիլ կավելացնի։

3. Woods, Byredo

Byredo կրեատիվ տնօրեն Բեն Գորհեմը ընտրել է ազնվամորին, կաշին, ամբրոքսանն և հասմիկի թերթիկները։ Այս ապրանքանիշի մոմերը ստեղծված են բնական պարաֆինից, պատրույգը՝ բնական բամբակից է և նախատեսված են 80 ժամ այրման։

4. Figuier, Diptyque

Սա Diptyque-ի ամենահայտնի բույրն է, որը ներկայացվել է նաև մոմի տեսքով։ Այս մոմը տունը կլցնի վառ մրգային բույրերով, մասնավորապես՝ թզի, որը նպաստում է հանգստանալուն, սթրեսսի ու լարվածության թուլացմանը։

5. The Mayfair Bouquet, Atkinsons

Այս մոմը կծանոթացնի Ձեզ Անգլիայի հետ։ Մոմի բույրի հիմքում փայտե ու ծաղկային նոտաներն են։ Մոմը տարածքը կլցնի ներոլի, վարդի, նարնջի ծաղկի, ամբրայի և ուդի բույրերով։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.