BooksLifestyleShopping

ԽՈՍՔ ԱՐՎԵՍՏԻՆ | MUSTREAD ԳՐՔԵՐ ԱՐՎԵՍՏԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

07/04/2017
feature2017

Գարունն ոգեշնչանք է, իսկ ինչպես գիտենք ոգեշնչումն առանց արվեստի տարրի չի լինում: Գնալ թանգարաններ մենք, իհարկե, խրախուսում ենք, բայց այս անգամ առաջարկում ենք առնչվել արվեստի, գեղեցկի ու այդ ամենը ստեղծողների մասին պատմող գրքերի միջոցով:

Մեր հավատարիմ գործընկեր «Բուկինիստ» գրախանութների ցանցի հետ ընտրեցինք արվեստի գրքեր, որոնք արդեն հասանելի են Հայաստանում: 

Стивен Найфи «Ван Гог. Жизнь», 2 հատոր

Image result for Стивен найфи Ван Гог Жизнь

Պուլիտցերյան մրցանակակիրներ Սթիվեն Նայֆին և Գրեգորի Ուայթ-Սմիթն իրենց գրքի նոր հերոս են ընտրել հոլանդացի հայտնի նկարիչ Վան Գոգին: Ավելի քան հարյուր տարի առաջ գրվել են բազմաթիվ գրքեր նկարչի կյանքի և աշխատանքների մասին, որոնցից յուրաքանչյուրը պետք է ուսումնասիրվեր հեղինակների կողմից և հիմք հանդիսանար նոր աշխատանքի համար, և միգուցե որոշ փաստերն էլ հերքվեին՝ հաշվի առնելով, որ վերջիններս սերտ համագործակցում էին Ամստերդամում գտնվող Վինսենթ Վան Գոգի թանգարանի հետ: Այս համագործակցությունը թույլ է տվել հեղինակներին ազատ օգտագործել ընտանեկան արխիվային փաստաթղթերը, որոնցից շատերը մինչ այդ երբեք չեն հրապարակվել: Աշխատանքը երկհատորանի գրքի վրա տևել է 10 տարի: Գիրքը կարելի է ընկալել որպես 19-րդ դարի դոկումենտալ վեպ, որը պատմում է հավակնոտ ձգտումների ու քրտնաջան աշխատանքի և արդյունքում ձեռք բերված կարճատև փառքի մասին:  

Сюзи Ходж, «50 идей, о которых нужно знать. Искусство»

Image result for 50 идей, о которых нужно знать. Искусство

Մշակույթը մշտապես եղել է ժամանակաշրջանն արտացոլող հայելին: Հանելուկային և խորհրդավոր, արվեստը մարդկանց հասցրել է փակուղու, շփոթեցրել, ոգեշչնել, վախեցրել և անգամ, վրդովվեցրել: Այս գիրքը ներկայանցում է 50 հիմնական մտահղացումները, որոնք մարմնավորված են եղել արվեստի մեջ՝ նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը: Այստեղ կա ամենինչ` քարանձավային նախշերից, ռենեսանսից մինչև ավանգարդ: 

Էլի Ֆոր, «Արվեստի պատմություն. Միջնադարյան արվեստ»

Image result for Էլի Ֆոր Արվեստի պատմություն . Միջնադարյան արվեստ

Գիրքը ներկայացնում է ֆրանսիացի արվեստաբան Էլի Ֆորին: Սա հեղինակի «Արվեստի պատմություն» գրքի երկրորդ հատորն է, որը նվիրված է Եվրոպական միջնադարի արվեստին, այդ թվում՝ Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Արևադարձային երկրների և մահմեդական մշակույթին: Գիրքը հասանելի է արդեն նաև հայերեն լեզվով: 

Նյութը՝ ©Point89` «Բուկինիստ» գրախանութների ցանցի աջակցությամբ
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.