ARTLifestyle

«ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՎԻՐՎՈՒՄ է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

22/03/2018
feature2018

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 27-ին տեղի կունենա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս անգամ նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար անվանակարգում առաջարկությունն անում է Հայաստանի Թատերական Գործիչների Միությունը: 

Կհանձնվեն մրցանակներ  «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն մանկական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երաժշտության հեղինակ», «Լավագույն պիես», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան», «Լավագույն ներկայացում» անվանակարգերում:

Կհանձնվի նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:
ՀԹԳՄ նախագահության հաստատած փորձագետների կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, Աննա Հեքեքյանը, Նվարդ Ասատրյանը և Ռուզաննա Առաքելյանը:

artavazd-point89

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնն այս տարի կանցկացվի նաև Գորիսում (մարտի 29-ին, ժամը 18:00-ին):

Մրցանակաբաշխությունը կանցմացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.