LifestyleMusic

ԱՎԻՇԱՅ ՔՈՀԵՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԻ ԵՐԱՆԳՆԵՐԸ

02/06/2017
feature2017

Ջազային աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկը՝ իսրայելական արմատներով ամերիկացի կոնտրաբասիստ Ավիշայ Քոհենն իր տրիոյի հետ համերգով ելույթ ունեցավ երևանյան բեմի վրա: 

Image may contain: 1 person, on stage, playing a musical instrument, concert and indoor

Սա վիրտուոզ երաժշտի երկրորդ այցն էր Հայաստան: Առաջին անգամ նա եղել էր Հայաստանում որպես Չիկ Կորիայի հայտնի ″Origin″ բենդի անդամ: Իսկ այս անգամ սա հենց Քոհենի երեկոն էր: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա համագործակցել է բազմաթիվ ջազ աստղերի հետ՝ Դանիլո Պերես, Բոբբի Մակֆերին, Ռավի Քոլթրեյն, Ջեֆ Ուոթս, Ջեֆ Բալլարդ, Լեոն Պարկեր և ԱՄՆ ″ջազի նախարար″, շեփորահար Ուինտոն Մարսալիս: Այսօր նա համաշխարհային խոշոր փառատոնների հեդլայներներից մեկն է: 

Image may contain: 1 person, on stage, playing a musical instrument, sitting, night and indoor

Երաժիշտը թողարկել է մոտավորապես 15 ալբոմ: Մեր հարցին, թե ինչպիսին է նրա վերաբերմունքը ստուդիայում երաժշտություն ձայնագրելու նկատմամբ և ինչ տարբերություններ է նկատում նույն ստեղծագործության մեջ, երբ կատարում է այն բեմի վրա, Ավիշայը նշեց, որ նրա վերաբերմունքն երաժշտության նկատմամբ հավասարազոր է, նա չի թաքցնում իր սերը ձայնագրման գործընթացի նկատմամբ, բայց նաև հավելում է, որ երաժշտության կենդանի կատարումը բեմի վրա ենթադրում է, որ այն կլինի առավել հուզական: 

Image may contain: 1 person, on stage, playing a musical instrument, night and indoor

Համերգի նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ երաժիշտը նշել էր, որ համերգը լի է լինելու անակնկալներով ու սիրված մեղեդիներով: Կրկնակի անգամ, հանդիսատեսի ծափողջյուններից հետո, նրանց տրիոն բարձրացավ բեմ: Չի կարելի անտեսել Ավիշայ Քոհենի՝ բեմից արված անդրադարձը հայ և հրեա ժողովուրդների ընդհանրության մասին, որին նվիրեց առանձին կատարում: Դարասկզբի ջազի նոր դեմքը սահմանող Ավիշայ Քոհենն երևանյան բեմից ներկայացրեց ջազ, որը համեմված էր մերձարևելյան և լատինո երանգներով:

Image may contain: concertImage may contain: one or more people, night, table and indoor

Ավիշայ Քոհենի երևանյան համերգն իրականություն էր դարձել ″Prime Production″-ի, Արդշինբանկի, Ջազի հայկական ասոցիացիայի և «Մուրան» ընկերության աջակցությամբ: 

Նյութը՝ ©Point89 
Լուսանկարները՝ ©Point89 | Հասմիկ Դադասյան
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.