LifestyleMusic

ԱՎԻՇԱՅ ՔՈԵՆԻ ԻՆՔՆԱՏԻՊ ՀԱՄԵՐԳԸ ԿՆՎԻՐՎԻ ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ

05/12/2019

Իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը կրկին հանդես կգա Հայաստանում:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգը, որի շրջանակում նրանց կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Երեկոն նվիրված է լինելու ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Կհնչեն ինքնատիպ դասական ջազային կատարումներ:

Համերգի կազմակերպիչը Prime Production-ն է:

Սա առաջին համերգը չէ, որով Ավիշայ Քոենը հանդես է գալիս Հայաստանում։ Երաժշտական քննադատները փաստում են` Քոենն օժտված է իսկական ջազմենին բնորոշ բոլոր գծերով. ունի բնածին խարիզմա, ուժեղ զգացմունքներ ու իմպրովիզներ կատարելու յուրատեսակ տաղանդ:


Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.