LifestyleMusic

AVISHAI COHEN | ՀԱՅՏՆԻ ԿՈՆՐՏԱԲԱՍԻՍՏ ԵՎ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

22/05/2017
feature2017

Իսրայելական եռյակը, որը տարիներ առաջ ստեղծել է կոնտրաբասիստ Ավիշայ Քոենը՝ երաժիշտ, ով ունի համաշխարհային հռչակ և այն ամենն ինչ պետք է իրական ջազմենին՝ բնատուր խարիզմա, ուժեղ զգայականություն և իմպրովիզացիաների հանդեպ հատուկ տաղանդ, առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում:

Ավիշայ Քոենն կոնտրաբասի վրա նվագելու  իրական վիրտուոզ է: Նա գործիքի վրա նվագում է ոչ միայն մատներով, այլև արմունկերով, ասում են նաև, որ դեպք է եղել, երբ նա անգամ նվագել է ծնկներով: Այս ամենից հետո տպավորություն է ձևավորվում, որ քո դիմաց ոչ թե մեկ երաժշտական գործիք է, այլ մի ամբողջ լարային նվագախումբ:

Image result for avishai cohen

Նա սկսել էր երաժշտություն սովորել, երբ դեռ տաս տարեկան էր: Նա ուղղակի նվագում էր այն, ինչ դուր էր գալիս՝ անկախ կենտրոնանալու կոնկրետ երաժշտական ժանրի վրա: Բայց ժամանակի ընթացքում, հենց ընտրություն կատարելու ազատությունն ուղղորդեց նրան դեպի ջազը: Նա սկսեց գրել ու կատարել աննկարագրելի երաժշտություն:

Նրա երաժշտությունն այն է, ինչ նա զգում է: Օրինակ ″Ballet from Arnbor″ ստեղծագործությունն Ավիշայը ստեղծել է շատ ուժեղ սթրես վերապրելուց հետո: Յուրաքանչյուր համերգի փորձի ժամանակ է միայն պարզ դառնում, թե ինչպես է կատարվելու այս կամ այն ստեղծագործությունը, քանի որ Ավիշայի երաժշտության հաջորդ հիմքը՝ իմպրովիզացիան է:

Related image

Քոենը բեմի վրա պարում է, ժպտում, ծամածռություններ անում: Սա արդեն համերգ չէ, այլ թատրոն, բայց ոչ մեկ դերասանի, այլ՝ երեքի՝ հարվածային գործիքահար Իտամար Դոարինի, դաշնակահար Օմրի Մոռի և, իհարկե, կոնտրաբասիստ և վոկալիստ Ավիշայ Քոենի: Նրանք երեքը բեմում են, հետևաբար հանդիսատեսին փոխանցվող էներգիան էլ եռակի անգամ ուժեղ է:

Image result for avishai cohen trio

Այս աննախադեպ համերգն իրականություն է դարձել Prime Production-ի և Արդշինբանկի նախաձեռնությամբ: Համերգի իրականացմանն աջակցել են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը: Համերգը տեղի կունենա մայիսի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել www.tomsarkgh.am հարթակից:

Image may contain: 1 person, text

Պատիվ ունենք նշելու, որ Point89.am մեդիա հարթակը հանդիսանում է համերգի ինֆորմացիոն գործընկերներից մեկը:

Նյութը՝ ©Point89 
Լուսանկարները՝ ©AvishaiCohen
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել