BeautyFEMME

ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ՅՈՒՂԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17/03/2021

Վարսերի խնամքի համար յուղերի օգտագործումն ոչ միշտ է, որ դրական վերջնարդյունքն է տալիս։ Այսպես, ճիշտ կիրառման դեպքում վարսերը ստանում են շքեղ ու փայլուն տեսք, իսկ սխալ կիրառման դեպքում՝ յուղոտ և աղտոտված։ Մենք կներկայացնենք յուղերի օգտագործման հիմնական կանոնները։

Կանոն № 1։ Կիրառեք յուղը մազերը լվանալուց հետո

Ձեռքի ափի մեջ վերցրեք յուղի մեկ-երկու կաթիլ և հավասարապես տարածեք այն սրբիչով չորացված մազերին կենտրոնից դեպի ծայրեր՝ բացառելով մազարմատները։ Այս կանոնը վերաբերում է բոլոր տեսակի երկարության մազերին։ Յուղերը հարուստ են pH-ով, ինչը կնպաստի, որ հեշտությամբ հարդարեք մազերը, կպաշտպանի վարսահարդարիչի տաք հոսանքներից, կհաղորդի փայլ։

Կանոն № 2։ Վարսերը լվանալուց մեկ օր հետո ցողեք դրանք յուղով

Այս միջոցով թարմություն կհաղորդեք վարսերին։ Որպես կանոն, լվանալու հաջորդ օրը մազերը չորանում են ու ջրազրկվում, իսկ յուղի կիրառումը կփափկեցնի ու փայլ կհաղորդի։

Կանոն № 3։ Կիրառե՜ք յուղը որպես գիշերային դիմակ

Յուղի բավականաչափ քանակություն տարածեք վարսերին և ոչ շատ պինդ հյուսեր արեք։ Ցանկության դեպքում կարող եք նաև լոգանքի գլխարկ դնել՝ քնելու ընթացքում բարձը չկեղտոտելու համար։ Այնուհետև առավոտյան լվացեք վարսերը։ Արդյունքում կնկատեք, որ յուղը սնուցող ազդեցությունն է ունեցել վարսերի վրա։

Կանոն № 4: Յուղը որպես հարդարման միջոց

Եթե այնպես է ստացվել, որ չարաշահել եք մազի լաքը և արդյունքում մազերը քարացել են, ափի մեջ մի քանի կաթիլ յուղ վերցրեք և տարածեք մազերի ողջ երկայնքով, այնուհետև սանրեք։ Արդյունքում վարսերը կփափկեն։

Կանոն № 5: Ի՞նչ սկզբունքով ընտրել մազերի խնամքի յուղը

Բարակ մազերին համապատասխանում են թեթև բաղադրության, ոչ խիտ յուղերը՝ նախատեսված մազերին ցողելու համար։ Խիտ մազերի համար, ընդհակառակը, ընտրե՜ք դասական յուղեր՝ նախատեսված ձեռքով տարածելու համար։ Ինչ վերաբերում է չափաբաժիններին, ապա հարթ մազերին՝ քիչ, գանգուր մազերին՝ շատ։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.