LifestyleMusic

ՊԱՏՐԻԿ ՖԻՈՐԻՆ, ՀԵԼԵՆ ՍԵԳԱՐԱՆ ԵՎ ԱՅԼՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ ԱԶՆԱՎՈՒՐԻ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԻՆ

26/04/2019

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի:

«Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Երգիչները կատարելու են ստեղծագործություններ ոչ միայն Ազնավուրի, այլև իրենց սեփական երկացանկից: Պարային կամ այլ բեմադրություն չի լինելու: Բեմում տիրելու է ազնավուրյան ինքնատիպ մթնոլորտ: Երեկոյի ընթացքում նախատեսվում են նաև այլ անակնկալներ:

Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը:

Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.