Lifestyle

BACK TO ARMENIA | ԹԵՀՐԱՆԻՑ ԵՐԵՎԱՆ ՁԳՎՈՂ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

12/04/2017
feature2017

Back to Armenia նախագիծն այս անգամ հյուրընկալվել էր Persepolis պարսկական բար-ռեստորանի կողմից: Սա յուրահատուկ վայր է արևելյան խոհանոցի սիրահարների համար: Ռեստորանն իր հյուրընկալ դռներն այցելուների համար բացել է 4 ամիս առաջ՝ հայրենադարձ ընտանիքի կողմից:

Ալիս և Արիս Սաֆարյաններն իրենց ընտանիքի հետ վերադարձել են Հայաստան Թեհրանից դեռ 1992 թվականին, երբ, ինչպես գիտեք, Հայաստանն ապրում էր ծանր շրջան: Քույր և եղբայր Ալիս և Արիս Սաֆարյաններն այն 5 ընտանիքներից էին, ովքեր այդ ժամանակահատվածում Իրանից վերադարձան իրենց հայրենիք: Հաղթահարելով ծագած տարատեսակ դժվարությունները՝ նրանց հաջողվեց կայանալ և գտնել սեփական հետաքրքրությունները Հայաստանում: 25 տարի այստեղ բնակվելուց հետո Արիս Սաֆարյանին առաջարկեցին բացել պարսկական ռեստորան՝ հաշվի առնելով արևելյան խոհանոցը նախընտրող զբոսաշրջիկների առատությունը: Ունենալով ոլորտին անհրաժեշտ փորձառությունը՝ Արիսը հետևեց խորհրդին և այսօր նա և Ալիս Սաֆարյանը ներկայացնում են Persepolis պարսկական բար-ռեստորանը: Նրանց հաջողվել է ստեղծել մի վայր, որը կլինի տարբերվող, մտերմիկ և աչքի կընկնի իր խոհանոցով: Խոհանոցի յուրահատկությունն ապահովում է Իրանից հրավիրված շեֆ-խոհարարը: Խոհանոցը բացառապե ներկայացնում է պարսկական ուտեստներ, որոնք որոշ առումներով հարմարացվել են հայ հաճախորդների համային նախապատվություններին: Պարսկական մթնոլոտը փոխանցվում է նաև ռեստորանի ինտերիերից: 

Թերևս սա հայրենադարձության հերթական հաջողակ պատմություններից է, որը կարող է ոգեշնչել և հիմք հանդիսանալ հայրենիք վերադառնալու որոշումը կայացնելու համար: 

Image may contain: one or more people, people standing and indoorImage may contain: one or more people, people sitting, table, living room and indoorImage may contain: one or more people and indoorImage may contain: one or more people, people standing and indoorImage may contain: one or more people, people sitting, table and indoorImage may contain: one or more people, drink, night and indoorImage may contain: one or more people, people sitting, indoor and foodImage may contain: 5 people, people sitting, table and indoorImage may contain: one or more people, people sitting, night and indoorImage may contain: one or more people, people sitting, table, indoor and foodImage may contain: table, food and indoor

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Հասմիկ Դադասյան 
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.