LifestyleMovies

ՀԱՅՏՆԻ ԵՆ BAFTA 2018 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

19/02/2018
feature2018

Լոնդոնում տեղի ունեցավ BAFTA 2018 մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ներկայացվել են տարվա լավագույն ֆիլմերն ու դերասանները: 

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Երեք բիլբորդ Էբինգ, Միսուրիի սահմանի վրա» կինոնկարը: Ֆիլմը նաև ճանաչվել է որպես 2017-ի լավագույն սցենարական աշխատանք: 

3_billboards_bafta1_C69rZ3h5PeoWFoOsqZzCpw

Դերասանական խաղին վերաբերող անվանակարգերում հաղթել են Հերի Օլդմանը («Մութ ժամանակներ»), Սեմ Ռոկուելը («Երեք բիլբորդ Էբինգ, Միսուրիի սահմանի վրա»), Էլիսոն Ջենին («Տոնյան ընդդեմ բոլորին») և Ֆրենսիս Մակ Դորմանդը («Երեք բիլբորդ Էբինգ, Միսուրիի սահմանի վրա»): 

Որպես լավագույն ռեժիսյոր ճանաչվել է Գիլերմո Դել Տորոն («Ջրի կառուցվածքը» ֆանտաստիկ ֆիլմ): 

 Լավագույն անիմացիոն ֆիլմը «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմն է: 

Մարտի 4-ին ֆիլմարտադրության ոլորտում սպասվում է մեկ այլ կարևոր մրցանակաբաշխություն, որը հանձնում է ամերիկյան կինոակադեմիան: Սակայն շատերն արդեն վստահ են, որ մասնակիցների ու հաղթողների ցանկը այդքան էլ չի տարբերի BAFTA 2018-ի արդյունքներից:  Սպասենք և կհամեմատենք: 

Մրցանակաբաշխությանը ներկայացած աստղերին և նրանց կարմիր գորգյան կերպարներին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.