LifestyleMovies

BAFTA-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆ

09/01/2019

Ներկայացված անվանակարգերի քանակով առաջատարն է «Լոբստեր» և «Սուրբ եղջերու սպանությունը» ֆիլմերի ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմը: Այն ներկայացվել է 12 անվանակարգերում, որոնց թվում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն դերասանուհի»:    

«Ֆավորիտուհին» ֆիլմը պատմում է պալատական ինտրիգների մասին Ստյուարտների տոհմի թագուհի Աննայի օրոք: Աննա թագուհուն մարմնավորել է Օլիվիա Կոլմանը, ով այս դերի համար ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ: Ֆիլմում նկարահանվել են նաև Էմմա Սթոունը և Ռեյչալ Ուայսը:  

Favourite-Lead

7 անվանակարգերում են ներկայացվել «Բոհեմյան ռապսոդիա»,  «Աստղը ծնվեց» և «Մարդը լուսնի վրա» աշխատանքները:    

lead_720_405

Մրցանակաբաշխության հաղթողների անունները կհայտատարվեն փետրվարի 10-ին:

 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.