FASHIONFashion News

BALENCIAGA-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ Է ՄԱԿ-Ի ՀԵՏ ՍՆՆԴԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

14/09/2018
feature2018

Համաշխարհային սննդի ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիրը Balenciaga ապրանքանիշի և Միացյալ ազգերի կազմակերպության միջև ստորագրվել էր դեռ մարտ ամսին: Ծրագիրն ուղղված է աշխարհում սովի դեմ պայքարին:  

Այժմ Balenciaga-ի պաշտոնական կայքում հնարավոր է ձեռք բերել շապիկներ, սվիթշոթեր և աքսեսուարներ, որոնց վրա տեղ են գտել «Saving lives changing lives» («Պահպանելով կյանքեր, փոխելով կյանքեր») գրությունը և Համաշխարհային սննդի ծրագրի (World Food Programme) տարբերանշանը:

Համագործակցության արդյունքում պլանովորվում է մինչև 2019 թվականի փետրվարը վաճառված յուրաքանչյուր հագուստի կամ աքսեսուարի գնի 10%-ը տրամադրել ծրագրի ֆինանսավորմանը:

Ինչպես նշում են ապրանքանիշի ներկայացուցիչները, այս միջոցով ապրանքանիշը փորձում է մարդկանց ուշադրությունը սևեռել սովի գլոբալ խնդրի վրա: Սա քայլ է՝ նորաձևությունը օգտակար դարձնելու համար:

4f800f034a69f9a4a3a4cf6600b16436 06a8d620699f8ab6688c061b7ebf87bb c633e041f897dc2b04ec4e4aeae1fb31 46d57d7ac320724ea196c7f3772ff81f a224266b5abdfd114aeeb72bf32e5045 0ecd937f7408484ce476b630652dc765 5fff12811ad7c1021e8d82b38b7b09fc 053e62181307d3ca3d109348dfdc606c a044c6c3a3b6d8727b7d28b1129833f0 06652efc04fafde94cec8298f6a7f9ec bc4cbf25cdf02858e39e44f6bef874aa cb77be5bf69f261bb620200fb3f8e31c 28eea75ddfad466a2af30cda0def65f1 88ae27d99e119669495141883a40d060 1fbb7982dd20e5b36f5bd9b19c4e4141

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.