ArmenianMade in Armenia

BAMBOO PANDA | ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԱԿՆՈՑՆԵՐ

23/08/2016
Bamboo

Bamboo Panda՝ ապրանքանիշ, որն ունի իր ձեռագիրը և ապրանքատեսականիի ստեղծման վերաբերյալ իր առանձնահատուկ մոտեցումը: 

Ապրանքանիշը ներկայացնում է ակնոցներ և աքսեսուարներ, որոնց պատրաստման համար կիրառվում են եղեգի և կարմիր ճանդանի որակյալ փայտանյութ: Այս ակնոցները, իրապես, էկոլոգիապես մաքուր են: 

bamboo

Bamboo Panda ապրանքանիշի ակնոցները ձեռքի քրտնաջան աշխատանքի արդյունք են:  Մեծ ուշադրություն է դարձվում մոդելների դիզայնի մեջ կիրառվող յուրաքանչյուր դետալին՝ վերջիններս առավել հարմարավետ դարձնելու համար: Ակնոցների շրջանակները հավելյալ ծածկվում են յուղերի և մեղրամոմի հատուկ խառնուրդներով՝ ինչի շնորհիվ Bamboo Panda ապրանքանիշի ակնոցները դիմացկուն են դառնում եղանակային տարբեր տատանումների հանդեպ, չեն վախենում ջրից և խոնավությունից: Ինչ վերաբերում է ոճին՝ հավաքածուն ստեղծելիս մշտապես հաշվի է առնվում սեզոնի համար ակտուալ համարվող նորաձև տարբերակները: 

Bamboo

Գաղտնիք չէ, որ արևային ակնոցների դեպքում, կարևոր են այդ ակնոցների ստեղծման համար կիրառվող ոսպնյակներն ու ապակիները: Bamboo Panda ակնոցների ապակիների մեջ տեղադրվում են բևեռացված և ուլտրամանուշակագույն ճառագայթները ֆիլտրող ոսպնյակներ: Արդյունքում ՝ տեսանելիությունն ինչպես արևոտ, այնպես էլ մռայլ եղանակներին, մշտապես իդեալական է: 

Bamboo

Իրենց աշխատելաոճով և ներկայացված ապրանքատեսականիով Bamboo Panda ապրանքանիշը նպատակ է հետապնդում հասարակության ուշադրությունը սևռել մեր շրջակա միջավայրի և ողջ Երկիր մոլորակի էկոլոգիական խնդիրների վրա: 

Bamboo

Bamboo Panda ապրանքանիշն իր հավաքածուների մեջ ներառում է Half Bamboo (միայն փայտյա պոչերով) և Full Bamboo (էկզոտիկ փայտատեսակներից ու  ″polarized″ բարձրորակ ապակիներով) ակնոցներ՝ այսպիսով ապրանքատեսականին գնային տեսանկյունից հասանելի դարձնելով բոլորի համար:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©BambooPanda

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.