Yerevan Mall-ի նորաբաց Yerevan Gallery-ում օրեր առաջ տեղի ունեցավ ″Be in Style″ խորագիրը կրող նորաձևության ցուցադրությունը: Ցուցադրության յուրահատկությունը կայանում էր նրանում, որ մասնակիցները Instagram սոցիալական հարթակում սիրված և բազմաթիվ հետևորդներ ունեցող աղջիկներն էին: Նրանք մոդելներ չեն, նրանցից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտությունն ու տարբերվող նախասիրությունները:
Մտահղացման հեղինակ և իրագործող FS Projects թիմի նպատակն էր կոտրել 90-60-90 մոդելային կազմվածքի կարծրատիպը և հանրությանը նորաձևությունը ցույց տալ այդ ձևաչափի մեջ:
Նորաձևության շոուն միտված էր ներկայացնելու Yerevan Mall-ում տեղակայված խանութ-սրահների նոր աշուն/ձմեռ ՛19 հավաքածուները՝ ոճային համադրություններով, ներկաների համար ստեղծել տոն՝ հնարավորություն տալով ոչ միայն ցանոթանալ հավաքածուներին, այլև արժանանալ բազմաթիվ մրցանակների:
Նորաձևության շոուն ներկայացվեց պոդիումային դեֆիլեյի տեսքով, որի ժամանակ Zara, Stevlin, Jennyfer, OVS, New Yorker, S’Oliver, F&F, Pull & Bear, Quiz, Monsoon, Accessorize, Bershka, Stradivarius, Gizia խանութ-սրահները հանդես եկան իրենց տեսականիներից կազմված ոճային look-երով:
ZARA
JENNYFER
OVS
NEW YORKER
S’OLIVER
F&F
Pull & Bear
QUIZ
MONSOON | ACCESSORIZE
BERSHKA
STEVLIN
STRADIVARIUS
Ինչպես արդեն նշել էին, ներկաներին սպասվում էր նաև խաղարկություն՝ բազմաթիվ մրցանակներով:
Այսպես միջոցառման գլխավոր գործընկերը Maratuk տուրիստական ընկերությունն էր, որը խաղարկեց 2 անձի համար նախատեսված ուղևորություն դեպի Եգիպտոս:
Multi Wellness և Multi Wellness Beauty Club & Spa կենտրոնների կողմից խաղարկվեցին 20000 դրամ արժողությամբ 5 նվեր-քարտեր:
Stevlin խանութ-սրահների կողմից խաղարկվեցին 10 նվեր-քարտեր:
Bolserօ խանութ-սրահների կողմից 6 աքսեսուարներ:
Accessorize խանութ-սրահների կողմից 5 աքսեսուարներ:
Flormar ընկերության կողմից՝ նվեր-հավաքածուներ:
Victoria Secret Boutique–ի կողմից 5 նվեր հավաքածուներ:
Charm սրահի կողմից՝ 4 զարդ:
S’Oliver գերմանական ապրանքանիշի կողմից՝ 1 նվեր-քարտ:
Gizia խանութ-սրահի կողմից 20000 դրամ արժողությամբ:
Միջոցառման գլխավոր գործընկերների շարքում էին EX Production-ը, ով ապահովել էր սրահի լուսային և ձայնային էֆֆեկտները: Երեկոյի գործընկերներից էր Schweppes-ը, ով ներկայացրեց հյուրերին ապրանքանիշի նոր համերը:
Գործընկերների շարքում էր նաև Martini-ին, ով հյուրերի համար կազմակերպել էր հատուկ հյուրասիրություն:
Հաղորդավարուհի Աննա Գևորգյանի հագուստը և գովազդային բաններների տպագրությունը իրականացրել էր TexArt ընկերությունը, իսկ կազմակերպիչների հագուստը տրամադրել էր byHobby բրենդային խանութ սրահը:
Երեկոյի տրամադրությունը և ճաշակով երաժշտությունն ապահովում էր Dj Donz-ը:
FS Projects թիմն իր հատուկ շնորհակալությունն է հայտնում Yerevan Mall-ին տարածքը տրամադրելու համար, ինչպես նաև Yerevan Mall-ում տեղակայված Local’s սրճարանին: