BeautyBeauty NewsFashion BusinessPeople

BEAUTY TALKS | EX NIHILO ՀԻՄՆԱԴԻՐ ԲԵՆՈՒԱ ՎԵՐԴՅԵԻ ՀԵՏ

01/10/2018
feature2018

Բենուա Վերդյեն (Benoit Verdier) ֆրանսիական Ex Nihilo ապրանքանիշի 3 համահիմնադիրներից մեկն է: 2013-ին նա` Օլիվյե Ռոյի և Սիլվի Լոդեյի հետ, որոշեցին աշխարհին ներկայացնել օծանելիքի ալտերնատիվ գաղափար: 

Օծանելիքի հիմքում բնական բաղադրիչներն էին և հիմնադրումից 5 տարի անց ապրանքանիշն իր «բուրային պորտֆոլիում» արդեն ուներ տարբերվող հոտերի 6 հավաքածու, որոնց ստեղծման վրա աշխատել էին 11 պարֆյումերներ: Այսօր ապրանքանիշը հասանելի է աշխարհի ավելի քան 60 կետում՝ այդ թվում և Հայաստանում՝ ավելի կոնկրետ Hermitage էքսկլյուզիվ բույրերի խանութների ցանցում: Վերջերս Ex Nihilo բուրային հավաքածուների շարքը համալրվեց նոր օծանելիքով՝ Cuir Celeste, որը Փարիզում պաշտոնապես ներկայացվելուց հաշված օրեր անց արդեն հասանելի էր Հայաստանում և որի շնորհանդեսին ներկա էր հենց ինքը՝ Բենուա Վերդյեն: Սա հիանալի առիթ եղավ նրան հանդիպելու և զրուցելու ինչպես նոր բույրի, այնպես էլ ապրանքանիշի առաջխաղացման մասին: 

benoit verdier-point89

CUIR CELESTE ԲՈՒՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ: ԳԱՂԱՓԱՐԻՑ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Բ. Վ.: Մենք միշտ նոր գաղափարներ ենք փնտրում բազմազան ոլորտներում: Ապրանքանիշը թույլ է տալիս մտածել ընդունված սահմաններից դուրս, գտնել ոչ ստանդարտ լուծումներ և ընկալել նոր բույրի ստեղծումը որպես արկածային ճանապարհորդություն: Ոգեշնչանքը գալիս է նորաձևությունից, ճարտարապետությունից, դիզայնից և լուսանկարչությունից, ինչպես եղավ Cuir Celeste-ի պարագայում: Մեթյու Սեսարի (Mathieu Cesar) լուսանկարներն ոգեշնչեցին ստեղծել այս նրբագեղ բույրը: Համագործակցելու որոշումը շատ արագ կայացրինք, չնայած այն բանի, որ բուն բույրի ստեղծումը տևել է մոտ 9 ամիս: Բույրը ոգեշնչված է կաշվե բաճկոնից, կառուցվածքի մեջ բնականաբար տեղ են գտել կաշվի նոտաներ, որին համադրվել է կարմիր պղպեղը, մանուշակի տերևի բուրային երանգները: Օծանելիքն ամենասկզբում կթողնի կաշվե նոր պայուսակ բացելու տպավորություն: Կաշվի ակնարկն ամենուր է, անգամ օծանելիքի սրվակի կափարիչին: Վինտաժային կաշվե բաճկոն, առնական, բայց նրբագեղ, երբ հայտնվում է, օրինակ, կնոջ ուսերին: Հենց այսպիսին ենք մենք պատկերացրել Cuir Celeste-ը: Բույրն առաջինն է Visionnaire հավաքածուի մեջ, որը, բնակաբանար, որոշ ժամանակ անց, կունենա նոր համալրումներ: 

benoit verdier-point89benoit verdier-point89


ՆԻՇԱՅԻՆ ԲՈՒՅՐԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բ. Վ.: Այս կամ այն բույրը ստեղծվում է պարֆյումերների հետ աշխատելու արդյունքում և ոչ թե շուկայի թելադրանքով: Ինչպես գիտեք՝ մեր բոլոր բույրերը նախատեսված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Բայց կան բույրեր, որոնք առավել շատ նախընտրում են կանայք: Օրինակ՝ Fleur Narcotic-ը: Կարևոր է հասկանալ, որ նիշային օծանելիքները, ի սկզբանե, նախատեսված չեն մասսայական լսարանի համար, իսկ յուրաքանչյուր բույրի ստեղծման համար ընկերությունը օգտագործում է թանկարժեք բաղադրիչներ: Ապրանքանիշը տարիների ընթացքում լայն ճանաչում է ձեռք բերել: Մենք փորձում ենք ճիշտ ռազմավարություն վարել սոցիալական ցանցերում, չնայած էլեկտրոնային կոմերցիան օծանելիքի առումով այդքան էլ արդյունավետ չէ: Հաճախորդը պետք է զգա, ծանոթանա բույրին, նոր միայն գնի այն: Այս հարցում, իհարկե, մեզ շատ են օգնում նաև influencer-ը, նրանք ամուր կապ են ստեղծում beauty բրենդի և հաճախորդի միջև:

benoit verdier-point89


ԲՈՒՅՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բ. Վ.: Ex Nihilo փարիզյան բուտիկում հաճախորդը հնարավորություն ունի արդեն իսկ առկա օծանելինքներին նոր բաղադրիչներ ավելացնել և ստանալ լիովին նոր, անհատականացված բույր, որը հաճախորդին հանձնվում է համապատասխան անձնագրով: Այս սարքավորումները, որոնք թույլ են տալիս հենց խանութում կարճ ժամանակահատվածում նոր բույր ստանալ, բավական թանկարժեք են, բայց հաճախորդները գնահատում են նմանատիպ ծառայությունների մատուցումը: Հատկապես, որ beauty շուկայում սա իսկական թրենդ է: 


Ex Nihilo Cuir Celeste բույրը ներկայացված է Hermitage էքսկլյուզիվ բույրերի խանութների ցանցում: 

Զրույցը վարեց՝ Մարգարիտա Եսոյանը (Point89.am գլխավոր խմբագիր)
Լուսանկարները՝ ©Point89 | Arthur Vardanyan
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է 

Կարդալ նաև

Մեկնաբանել