FEMMEStyle

BIAYNI BY PETOOR | ՆՈՐ ԿԱՊՍՈՒԼԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԱՐԴԵՆ ԾԱՆՈԹ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐԻՑ

20/06/2017

Հայկական նորաձևության աշխարհում արդեն քաջ հայտնի դիզայներ Վահան Խաչատրյանի Biayni և երիտասարդ, բայց ոչ պակաս սիրված Petoor ապրանքանիշերը գտան ընդհանուր ձեռագրեր և այժմ պատրաստ են ներկայացնել նոր կապսուլային հավաքածուն: 

Հավաքածուն Biayni-ին բնորոշ վառ երանգների ու բրենդային նկարազարդումների ու Petoor ապրանքանիշին հատուկ գիշերազգեստային ոճի մոդելների համադրություն է: Հավաքածուն թրենդային է, թեթև, ունիվերսալ՝ նոր look-եր ստեղծելու տեսանկյունից: 

Image may contain: 1 person, smilingImage may contain: 1 person, standing and outdoorImage may contain: 1 personImage may contain: 1 person, grass and outdoorImage may contain: one or more people, people standing, grass and outdoorImage may contain: 1 person

Չեն անտեսվել նաև նորաձևության ու թրենդերի տարիքով փոքր հետևորդները: Հատուկ նրանց համար Biayni by Petoor կապսուլային հավաքածուն ներկայացնում է իրար նմանությամբ ստեղծված սպիտակ շապիկների շարք՝ մեծահասակաների և փոքրիկ օրիորդների համար: 

Image may contain: 2 people, people smiling, grass, child and outdoorImage may contain: 1 person, smiling, standing, shoes, child and outdoor

Հաշված օրերից նոր հավաքածուն առկա կլինի վաճառքում՝ Biayni խանութ-սրահներում (Թումանյան 35, Dalma Garden Mall) և Petoor վաճառասրահներում (Տերյան 65, Yerevan Mall, Տաշիր ա. կ.-ի 4-րդ հարկ):

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Biayni,Petoor
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.