BeautyBeauty News

ՄԱՇԿԻ ԲԻՈՐԵՎԻՏԱԼԻԶԱՑԻԱ | ՓԻԼԻՆԳԻ ԷՖՖԵԿՏ ԵՎ ՄԱՇԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄ ԱՌԱՆՑ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐԻ

01/12/2019

Նոր սերնդի BioRePeelCl3 քիմիական փիլինգը կամ ինչպես այն անվանում են՝ «Աստղային փիլինգ»-ն արդեն պաշտոնապես ներկայացված է Երևանում՝ MedEst կլինիկայում:

Այս քիմիական փիլինգում համատեղված է երկու պրոցեդուրա: Այն օգտագործվում է իբրև փիլինգային պրոցեդուրա, բայց միևնույն ժամանակ տալիս է բիորեվիտալիզացիայի էֆֆեկտ:

Պրոցեդուրան իրականցվում է առանց ներարկման է։ BioRePeelCl3 օգտագործման հակացուցումներ գրեթե չկան, և սա ժամանակակից այն մեթոդներից է, որը թույլ է տալիս պրոցեդուրայից անմիջապես հետո վերադառնալ կյանքի սովորական ռիթմին։

BioRePeelCl3 քիմիական փիլինգը, բացի դեմքից, հնարավոր է կիրառել նաև մարմնի տարբեր հատվածների վրա՝ պիգմենտացիայի դեմ պայքարում՝ ձեռքերի, արմունկների, թևատակերի և բիկինիի հատվածների սպիտակեցման համար:

Պրոցեդուրան նախատեսված է նաև երիտասարդ մաշկի համար՝ ակնեի առկայության դեմքում, կոմեդոնալ ակնեի առկայության, թարմ սպիերի և մանր կնճիռների ժամանակ:


Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.