ARTLifestyle

«ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է

22/09/2017
feature2017

Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մեկ տարեկան է: Նախորդ տարվա սեպտեմբերին այն Բաղրամյան 3 հասցեում (Հայաստանի գրողների միության շենք) իր հյուրընկալ դռները բացեց բազմաթիվ թատերասերների առջև՝ շատերի համար դառնալով սիրելի վայր: 

«Բոհեմ»-ի ներկայացումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 15-ին «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությամբ: Մեկ տարվա ընթացքում թատրոնը ներկայացրել է երեք պրեմիերա՝ «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը, ինչպես նաև երկու բեմադրություն՝ հատուկ փոքրիկ հանդիսատեսի համար  («Ամանորը Նազարի տանը», «Տիկնիկների խանութ»):
Հոկտեմբերի 5-ին սպասվում է հերթական պրեմիերան: Ներկայացումը կրում է «Մենք ենք, մեր ստերը» անվանումը. այն կցուցադրվի 8 տարի անց: 
Թատրոնում բոլոր պայմանները ստեղծված են, որ հանդիսատեսը գոհ լինի. ձմեռը՝ տաք է, ամռանը՝ զով, թատրոնն էլ աշխատում է առանց արձակուրդի: Մշակութային հաստատությունն ունի բազմաթիվ խաղացանկային ներկայացումներ.շաբաթական ցուցադրվում է ամենաքիչը երեք ներկայացում: 

Կարդալ նաև

Մեկնաբանել