BooksDay of LoveLifestyle

ԻՄ ԳԱՂՏՆԻ ԳՐՔԱՍԵՐ | ԲՈՒԿԻՆԻՍՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՒ ՍԻՐԱՌԱՏ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

07/02/2017
բուկինիստ

«Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ հանդես են գալիս նոր, գրքոտ նախաձեռնությամբ նախատեսված հատուկ գրքասերների համար՝ «Սիրո խոստովանություն՝ գրքով»:

«Իմ գաղտնի գրքաՍԵՐ» խորագրով միջոցառում-ակցիան կդառնա ամենամյա՝ միավորելով բոլոր գրքաՍԵՐներին:

Մինչև փետրվարի 9-ը կարելի է գնել ցանկացած գիրք «Բուկինիստ» գրախանութների ողջ ցանցից 20% զեղչով՝ հատուկ էջանիշի վրա գրելով սիրելիի կոնտակտները և թողնելով գիրքը գրախանութի տարբեր մասնաճյուղերում տեղադրված սիրո արկղերի մեջ:

Փետրվարի 10-ին, ժամը՝ 18:00-ին, գրքերի հասցեատերերը կհրավիրվեն «Բուկինիստ»՝ ստանալու իրենց նվեր գիրքը և էլի բազմաթիվ անակնկալ նվերներ սիրառատ գործընկերներից՝ Թի Արթ, Լոֆթ, Կինո Հայաստան, Գուրմե Դուրմե, GTex, Yell Extreme Park:

Կարդալ նաև

Մեկնաբանել