BooksLifestyle

ԳՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ԿՈԳԵՇՆՉԵՆ ՁԵԶ ԳՏՆԵԼ ՆՈՐ ՀՈԲԲԻ

16/01/2018
feature2018

Ձմեռային երեկոները մենք հաճախ անցկացնում ենք հետաքրքիր գրքեր ընթերցելով: Հետաքրքիր է ուսումնասիրել, թե ինչով էին սիրում զբաղվել մեր սիրելի հերոսները, և, ինչու ոչ, նրանցից ոգեշնչվելով, ձեռք բերել նոր հոբբի:

Ռոբերտ Ուոլլեր, «Մեդիսոն շրջանի կամուրջները»
Հոբբին՝ լուսանկարչություն

maxresdefault

«Լուսանկարելու արվեստը կայանում է լույսը, և ոչ թե իրերը նկարելու մեջ: Եթե լուսավորությունը լավն է, ապա մշտապես իրի մեջ կգտնես որևէ հետաքրքիր հատկություն՝ լուսանկարահմանն արժանի»

Լուսանկարիչ Ռոբերտ Քինքեյդը գալիս է ԱՄՆ Այովա նահանգի Մեդիսոն շրջան՝ տեղի տեսարժան վայր համարվող կամուրջների լուսնկարների շարք անելու համար: Նա կանգ է առնում Ֆրանչեսկո Ջոնսոնի տան մոտ՝ ճանապարհը հարցնելու համար և այդ պատահական հանդիպումը երկուսի համար վերածվում է կյանքի սիրո պատմության՝ չնայած, որ նրանք իրենց տրամադրության տակ ունենում են ընդամենը 4 օր: Գրքի մեջ այդքան խորը նկարագրված լուսանկարչական արվեստի շնորհիվ հերոսները ցույց են տալիս, թե ինչպես է հնարավոր օբյեկտիվի միջից տեսնել ոչ թե արտաքին կաղապարը, այլ ներքին էությունը, թաքնված պոեզիան և շրջապատի իրական գեղեցկությունը: Ինչպես նշում են գրքի հերոսները, նման ուշադրությամբ օժտված է նաև սերը:


Ջոան Հարրիս «Շոկոլադ»
Հոբբին՝ Շոկոլադի պատրաստում

sddfsdf

«Երջանկություն. Աննկարագրելի ինչպես շոկոլադի մեկ գավաթը, կամ բարդ, ինչպես սիրտը: Դառը: Քաղցր: Իրական»:

Ֆրանսիական փոքր քաղաքի հանգիստ կյանքը խաթարվում է, երբ այնտեղ բնակություն է հաստատում երիտասարդ գեղեցկուհի Վիեն Ռոշը՝ միայնակ մայր, 6-ամյա դստեր՝ Անուկի հետ: Վիենը բացում է քաղցրավենիքի խանութ, նա պատրաստում է շրջանի լավագույն շոկոլադը: Համաքաղաքացիների մի մասը սիրում են նրան, մյուսները ոչ՝ փորձելով փորփրել նրա մութ անցյալը: Մի մասը գայթակղվում են շոկոլադի հմայքից, իսկ ոմանք մերժում այն՝ համարելով մեղք: Պատրաստում ենք համեղ շոկոլադ ու շարունակում կարդալ՝ իմանալու համար, թե ինչով է ավարտվում այս պատմությունը:


Էլիզաբեթ Ջիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել»
Հոբբին՝ ճանապարհորդություն

eat-pray-love-movie1_large

«Մենք պետք է պայքարենք հանուն երջանկության, ձգտել դեպի այն, համառել և ժամանակ-առ-ժամանակ նետվել ճանապարհորդության դեպի աշխարհի մյուս ծայր՝ այն գտնելու համար»:

Գրքի հեղինակը ներկայացրեց իր պատմությունը, թե ինչպես էր փորձում սկսել նոր կյանք ամուսնալուծությունից հետո: Նրա անձնական փորձով նոր երջանկության բանաձևի հիմքում ընկան վերնագրում նշված 3 բառերը: Ուտել՝ ձոն իտալական խոհանոցին, աղոթել՝ հասնել հոգևոր մաքրության և ներդաշնակության, և սիրել՝ հանդիպել նոր սեր և կառուցել նոր հարաբերություններ: 


Մարկուս Զուզակ, «Գրքի գողը»
Հոբբին՝ ընթերցանություն, գրքերի հավաքածուի ստեղծում

hqdefault

«Գրքերն ու բառերը դարձան ոչ միայն նշանակություն արտահայտող մի բան, այլ ամենինչ»:

Իննամյա Լիզել Մեմինգերը, ով կարդալ էր սովորել շնորհիվ իր խորթ հոր, իր համար բացահայտում է գրքերի զարմանահրաշ աշխարհը: Գրքերը դառնում են նրա համար փրկություն նացիստական կարգերի դաժանություններից խույս տալու համար: Գրքերի միջոցով նա գտնում է պատասխաններ ոչ մանկական հարցերին: Գրքերը դառնում են նրա համար չափանիշ՝ իրեն և շրջապատող աշխարհը հասկանալու և գնահատելու համար: 

Կարդացեք գրքեր, ի դեպ ընտրեք Ձեզ հետաքրքրող գրքերը Բուկինիստ գրախանութների ցանցից կամ գնեք վերջիններս առցանց՝ books.am կայքից: 

Կարդալ նաև

Մեկնաբանել