FASHIONFashion News

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է FASHION AWARDS ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ

05/12/2017
feature2017

Երեկ Լոնդոնում տեղի ունեցավ Բրիտանական նորաձևության խորհրդի Fashion Awards 2017 մրցանակաբաշխությունը: 

Մրցանակաբաշխությանը ներկա և կարմիր գորգին հայտնված աստղերի կերպարները մենք ներկայացրել ենք մեր ֆեյսբուքյան էջում, իսկ այժմ կխոսենք հենց հաղթողների մասին:

Տարվա դիզայներ ընտրվել է Calvin Klein ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսը:

«Աքսոսուարների լավագույն դիզայներ» անվանակարգում հաղթեց Loewe կրեատիվ դիզայներ Ջոնաթան Անդերսոնը: Ջոնաթանը նաև ճանաչվել է որպես կանացի հագուստի լավագույն բրիտանացի դիզայներ:

Տղամարդկանց հագուստի լավագույն բրիտանացի դիզայներ ընտրվել է համանուն ապրանքանիշի հիմնադիր Քրեյգ Գրինը:

Բիզնես հաջողությունների համար, ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես, մրցանակ շնորհվեց Gucci ապրանքանիշի գլխավոր տնօրեն Մարկո Բիցցարրին:

Տարվա գլխավոր մոդել անվանակարգում հաղթեց Ադվոա Աբոան, իսկ որպես լյուքսային streetwear ապրանքանիշ՝ Off-White-ը:

Բրիտանացի երիտասարդ դիզայներների շարքից առանձնացվեցին Մայքլ Հալփերնը և Չարլզ Ջեֆրին: Հատուկ մրցանակ էր նախատեսված Swarovski ընկերության կողմից: Մրցանակը  «Դրական փոփոխությունների» համար ստացավ Dior նորաձևության տան կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին: Ինովացիայի համար մրիցանակ հանձնվեց Ստելլա Մակարտնիին:

Իզաբելլա Բլոուի մրցանակը բաժին հասավ դիմահարդար Փետ Մակգրատին:

Ոճի խորհրդանիշ է ճանաչվել Դոնաթելլա Վերսաչեն:

Մրցանակաբաշխության ընթացքում առանձին անդրադարձ կատարվեց վերջերս կյանքից հեռացած դիզայներ Azzedine Alaïa-ին և նրա վաթսունամյա գործունեությանը: 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է  

Կարդալ նաև

Մեկնաբանել