FASHIONFashion News

BULGARI-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՌՈՄԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԶԱՐԴԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

19/10/2018
feature2018

Bulgari ոսկերչական տունը ներկայացրել է նոր Fiorever հավաքածուն, որի ստեղծման ոգեշնչանքի առարկան դարձել է չորս թերթիկանի ծաղիկը, որը հանդիսանում է Հռոմ քաղաքի խորհրդանիշներից մեկը:

Այս ծաղիկը շատ հաճախ կարելի է տեսնել դեռ Հռոմեական կայսրության ժամանակներին ստեղծված քաղաքային դեկորատիվ նախշերում, ֆրեսկաներում և քանդակների վրա:

Ոսկերչական հավաքածուի մեջ ներառվել են մատանիներ, ականջօղեր, կախազարդեր և ապարանջաններ, որոնք զարդարված են թափանցիկ ադամանդներով:

Հավաքածուի անվանումը կազմվել է անգլերեն երկու բառերի fiore («ծաղիկ») և forever («հավերժ») բառերից:

96c74805676164101dc4fffd4ce2a94a 50550d5a1a8862c78633e2ec0cc08657 a3b6e60668a18f0ba634d054a44811bd

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.