ARTLifestyle

ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ

19/05/2017
feature2017

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանային գիշերը՝ մայիսի 20-ին՝ առաջարկելով անվճար մուտք իր բոլոր ցուցասրահներ՝ ժամը 10:00-ից մինչև 24:00:

ԳԱԿ-ի այցելուները հնարավորություն կունենան դիտելու «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ժամանակավոր ցուցադրությունը «Արծիվ» սրահում, որը կփակվի հունիսի 4-ին:

Մայիսի 20-ին՝ Թանգարանային գիշերվա շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գլխավոր իրադարձությունը կլինի «30 աստիճան դեպի 3-րդ հարկ» ցուցադրության հանրային բացումը «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում ժ. 10:00: Ցուցադրությունը կազմակերպվել է Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նախագծի շրջանակներում և ներկայացնում է «3-րդ հարկ» արվեստային շարժման վավերագրությունը:

Կենտրոնի Աստղերի հարթակում ժամը 18:00-22:00 կանցկացվի «Վիճարկելի պատմություններ. ինտերակտիվ սոցիալական էկրան» նախաձեռնությունը:

Կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կանցկացվեն ֆիլմերի բաց դիտումներ՝

14:00, 18:00-«Բարի հետք», 1980 (վավերագրական ֆիլմ). Ռեժիսոր՝ Ռուբեն Գևորգյանց

14:30, 19:00-«Երկաթե դարպասներ», 2010 (վավերագրական ֆիլմ). Ռեժիսոր՝ Արմեն Խաչատրյան

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.