AppsLifestyle

Carrywithyou.com | ՃԱՄՓՈՐԴԵԼ, ԳՆԵԼ, ԱՌԱՔԵԼ

01/07/2016
10922437_827486593955047_5931608705583488426_n

Carrywithyou.com-ը ներկայանում է որպես նոր սոցիալական ցանց, որի նպատակն է իր պլատֆորմի շուրջ համախմբել զբոսաշրջիկներին և աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց: Նախագիծը թույլ է տալիս իր մասնակիցներին ուղարկել և ստանալ իրեր յուրաքանչյուր երկրից, և դա անել հնարավորինս մատչելի, արագ, զվարճալի և,ամենակարևորը, անհատականացված տարբերակով:

Carrywithyou.com պլատֆորմից կարող են օգտվել բոլորը՝ անկախ նրանից, թե դու տանտնտեսուհի ես, թե գործարար, ով շտապ պետք է կարևոր փաստաթղթեր ստանա կամ ուղարկի, թե կազմակերպություն, որը պարբերաբար արտերկրից ապրանքներ է ներկրում: Այս նախագիծը հնարավորություն է տալիս անմիջապես կապ հաստատել այն զբոսաշրջիկի հետ, ով կկարողանա այս կամ այն երկրից անհրաժեշտ իրը բերել և փոխանցել անձամբ ձեզ՝ այս միջոցով խնայելով թե՛ ձեր ժամանակը, և թե՛ գումարը:

Untitled

Carrywithyou.com պլատֆորմն աշխատում է հետևյալ կերպով:

Եթե դուք զբոսաշրջիկ եք՝

Քայլ 1: Գրանցում եք ձեր ճամփորդության ուղղությունը և նշում, թե ինչ կցանկանայիք ստանալ որպես պարգևատրում տեղացիներից մեկին այս կամ այն իրը բերելու համար:

Քայլ 2: Ընտրում եք իրը տեղացիների կողմից գրանցված ցանկից:

Քայլ 3: Հանդիպում եք տեղացիին, փոխանցում իրը  և փոխարենը ստանում ձեր պարգևատրումը:

Քայլ 4: Մեկնաբանում եք և կիսվում հանդիպման լուսանկարներով նախագծի էջում:

Եթե դուք որևէ քաղաքի բնակիչ եք՝ 

Քայլ 1: Նախագծի էջում  նշում եք, թե ինչ կցանկանայիք ստանալ աշխարհի կոնկրետ վայրից:

Քայլ 2: Գտնում եք զբոսաշրջիկի, ով այցելելու է նաև ձեր քաղաք և խնդրում նրան բերել ցանկալի իրը:

Քայլ 3: Հանդիպում եք զբոսաշրջիկին, ստանում իրը: Չեք մոռանում զբոսաշրջիկին տալ իր պարգևատրումը:

Քայլ 4: Մեկնաբանում եք և կիսվում հանդիպման լուսանկարներով նախագծի էջում:

Նախագծի հեղինակները հուսով են, որ այս պլատֆորմն առաջնային կօգնի նաև նոր ծանոթությունների ձեռքբերմանը:

Նախագծին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ վերջինիս պաշտոնական կայքում՝  www.carrywithyou.com:

 

Կարդալ նաև

Մեկնաբանել