FASHIONFashion Trends

ՇՂԹԱՅԱԿԱՆ ԷՖՖԵԿՏ | ՍԵԶՈՆԻ ԱԿՏՈՒԱԼ ԶԱՐԴԵՐԸ

11/12/2016
2016-11-12-14-09-26

Այս սեզոն ակտուալ աքսեսուարները կարծես թե ստեղծվել են կնոջ մեջ ըմբոստ ոգին արթնացնելու և արկածանխնդրության ծարավ առաջացնելու համար: Պոդիումի վրա առավել հաճախ ենք հանդիպում punk-rock մշակույթի էլեմենտներ, որոնց թվում են խոշոր ամրակները և ծանր շղթաները, որոնք ժամանակակից հագուստի հետ համադրված ստեղծում են նոր թրենդ: 

Այս թրենդի սկզբնաղբյուրն Alexander Wang-ն էր, ով աշուն-ձմեռ հավաքածուի կերպարները լրացրել էր խոշոր շղթաներից կազմված չոկեր տեսակի վզնոցներով: Էստաֆետը շարունակեց Alexander McQueen-ը Լոնդոնի նորաձևության շաբաթի ընթացքում, այնուհետև Moschino ապրանքանիշը՝ Միլանի նորաձևության շաբաթի ժամանակ: 

Alexander Wang | Fall/Winter '16/17

Alexander Wang | Fall/Winter ’16/17

Alexander McQueen | Fall/Winter '16/17

Alexander McQueen | Fall/Winter ’16/17

Moschino | Fall/Winter '16/17

Moschino | Fall/Winter ’16/17

Վերջնականապես խոշոր շղթայաձև զարդերն իրենց դիրքն ամրապնդեցին Փարիզի նորաձևության շաբաթի ընթացքում՝ Isabel Marant, Tod’s հավաքածուներով:

Isabel Marant | Fall/Winter '16/17

Isabel Marant | Fall/Winter ’16/17

Նմանատիպ թրենդային մոդելներ գտնելու նպատակով ուսումնասիրելով Երևանում առկա զարդերի բրենդային խանութները՝ հաճելիորեն ուրախացանք, երբ Tateossian London-ում գտանք ոչ թե մեկ, այլ մի քանի հետաքրքիր տարբերակներ, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին շղթաների ակտուալ թրենդին:

Շղթայաձև զարդերը ներկայացված են ″Rondelle″ հավաքածուի մեջ: Հավաքածուի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դիզայներներին հաջողվել է ստանալ ծավալի ու տեքստուրայի գերազանց խառնուրդ, որի շնորհիվ տվյալ զարդերն իրենց չափսերի շնորհիվ լինում են բավական աչքի ընկնող, բայց միաժամանակ ճչացող չեն: Հավաքածուն ներառում է ինչպես արծաթե, այնպես էլ ոսկյա վզնոցներ, ապարանջաններ և ականջօղեր, որոնք ունեն դասական և կրկնակի շղթաների ձև: 

Tateossian Mesh Rondelle վզնոց

Tateossian Mesh Rondelle վզնոց

Tateossian Mesh Rondelle ապարանջան

Tateossian Mesh Rondelle ապարանջան

Tateossian Rondelle Oval ոսկյա ականջօղեր

Tateossian Rondelle Oval ոսկյա ականջօղեր

Tateossian Rondelle Oval արծաթյա ականջօղեր

Tateossian Rondelle Oval արծաթյա ականջօղեր

Հիշեցնենք, որ նշված բոլոր զարդերը առկա են Հյուսիսային պող.12 հասցեով գտնվող Tateossian London  խանութ-սրահում:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©TateossianLondon, ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել