BeautyBeauty News

CHANEL-Ը ԹՈՂԱՐԿԵԼ Է ՇՐԹՆԵՐԿԵՐԻ ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒ

30/04/2019

Rouge Coco Flash հավաքածուի հեղինակը Chanel տան գույների մասով պատասխանատու կրեատիվ տնօրեն Լյուչիա Պիկան է:

Հավաքածուն ներկայացնում է շրթներկերի 24 երանգ, որոնց թվում են և՛ բաց կրեմագույնը, վարդագույնը, կարմիրը, շագանակագույնը, և՛ սալորագույնը: Շրթներկերի բաղադրության մեջ բնական յուղերի խառնուրդ է, որը խնամում է շուրթերը: Առանձնակի ուշադրության է արժանի շրթներկերի թափանցիկ կափարիչը:

Շրթներկերից բացի ընկերությունը ներկայացրել է նաև երագները հավելող ծածկույթներ՝ ոսկեգույնը, որը հավելյալ փայլ է փոխանցում, նարնջագույնը, որը թարմացնում է հիմնական գույնը և սև հաղարջը, որը հագեցնում է հիմնական գույնը:


Հավաքածուի կոմերցիոն դեմքը Վանեսա Պարադիի և Ջոնի Դեպի դուստր Լիլի Ռոուզն է: Սա նրա առաջին համագործակցությունը չէ Chanel ապրանքանիշի հետ:


Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.