Fashion Business

CHANEL-Ը ՆՈՐ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՈՒՄ

19/11/2018

Chanel ֆրանսիական նորաձևության տունը դատական գործ է հարուցել ամերիկյան հայտնի TheRealReal առցանց խանութի դեմ: Ապրանքանիշի պնդմամբ ընկերությունն իր հաճախորդներին խաբել է՝ ներկայացնելով և վաճառելով Chanel ապրանքանիշի կեղծ աքսեսուարներ: 

Անկախ այն բանի, որ կայքն երաշխավորում է ապրանքների իսկությունը, վերջիններս փաստացի վաճառել են  7 պայուսակ, որոնք իրենց դիզայնով, որակով, պատրաստման նյութերով զգալիորեն տարբերվում են բնօրինակներից: Chanel ապրանքանիշի ներկայացուցիչները նշում են, որ TheRealReal կայքից իրենց հետ երբեք կապ չեն հաստատել՝ այս կամ այն ապրանքի իսկությունը հաստատելու համար, ինչը կարող է անել միայն Chanel գլխամաս գրասենյակը: 

com.therealreal.app

Իրենց հերթին TheRealReal առցանց խանութը հերքում է կեղծ ապրանքների վաճառքի փաստը՝ վերագրելով առաջացած խնդիրը հարթակում ապրանքների ավելի մատչելի գնով ներկայացված լինելու վրա, ինչն ապրանքանիշին այդքան էլ շահեկան չէ: 

Chanel ապրանքանիշի համար սա առաջին նմանատիպ դատական գործընթացը չէ: Մինչ այդ ապրանքանիշը հաղթել է Amazon-ի նկատմամբ հարուցված գործը, որի արդյունքում վերջիններս վճարել են $100 000 տուգանք (ի դեպ, Chanel-ը պահանջում էր տուգանք 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով):  

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.