LifestyleMusic

ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

02/04/2018
feature2018

Ապրիլի 13-ին, ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ` Արամ MP3-ի, Սոնա Ռուբենյանի, Քրիստինե Պեպելյանի, «Նեմրա» ռոք խմբի, «Գողթ» խմբի, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խմբի, «Կարինա Առուստամյան և The Band»-ի և ուրիշների մասնակցությամբ: Երեկոն կվարեն Լուսինե Բադալյանը (Լուլու) և Սուրեն Առուստամյանը։

Բարեգործական համերգի նախաձեռնությունը  պատկանում է «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Արաբկիր» բժշկական կենտրոնի նյարդաբանական և բոքսի բաժանմունքներում բուժվող երեխաներին դեղորայք գնելու, ինչպես նաև անապահով ընտանիքների՝ բուժում անցնող երեխաների բուժման համար անհրաժեշտ պարագաներ գնելու նպատակով:  

Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել զանգահարելով 055866061, 099763837, 077407717 հեռախոսահամարներով:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.