LifestyleMusic

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ SOUL ԿԱՏԱՐՈՂ ՉԱՐԼԶ ԲՐԵԴԼԻՆ

24/09/2017
feature2018

69 տարեկան հասակում Նյու Յորքում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի soul կատարող Չարլզ Բրեդլին (Charles Bradley): 

Մահվան պատճառը դեռ 2016 թվականին երգչի մոտ ախտորոշված ստամոքսի քաղցկեղն է: 

Չարլզ Բրեդլին ծնվել է 1948 թվականին, Ֆլորիդայում: Կարիերայում հաջողությունները նա արձանագրեց բավական ուշ: Կատարողի դեբյուտային ալբոմը՝  ″No Time for Dreaming″-ը լույս տեսավ 2011 թվականին, մինչ դեռ նրա առաջին բեմելը 60-ականներին էր: 

Նա աշխատում էր որպես խոհարար, ելույթ ունենում ակումբներում և ռեստորաններում՝ հանդես գալով որպես Ջեյմս Բրաունի նմանակ: Նմանատիպ ելույթներից մեկի ժամանակ Չարլզին նկատում է Daptone լեյբլի հիմնադիր, պրոդյուսեր Գեբրիել Ռոտը և հրավիրում ձայնասկավառակի ձայնագրման: Նրանց համագործակցության արդյունքում լույս տեսան ″No Time for Dreaming″ (2011), ″Victim of Love″ (2013), ″Changes″ (2016) ալբոմները: Վերջին ձայնասկավառակից հետո Չարլզ Բրեդլիին հաճախակի էին հրավիրում հեռուստահաղորդումներ, նա նաև ներկայացվել էր ″Emmys″ մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.