FASHIONFashion News

ՇԱՌԼՈՏ ՕԼԻՄՊԻԱՆ՝ ՈԳԵՇՆՉՎԱԾ «ՍԱՐԴ ՄԱՐԴԸ» ՖԻԼՄՈՎ

11/07/2017
feature2017

Դիզայներ Շառլոտ Օլիմպիա Դելալը, ով ներկայացնում է կոշիկների և աքսեսուարների համանուն Charlotte Olympia ապրանքանիշը, համագործակցել է ամերիկյան հրատարակչական ու պրոդյուսերական Marvel ընկերության հետ: 

Ինչպես գիտեք՝ Marvel ընկերությունը թողարկում է ″Fantastic Fourfold″, ″The Spider Man″, ″The Iron Man″, ″Dr. Strange″, ″Captain America″, ″X-Men″ և այլ կոմիքսները: 

Դիզայների և Marvel ընկերության համագործակցությունը ստացել է ″The Spider Man″ մոտիվներով կոշիկների կապսուլային հավաքածուի տեսք: Հավաքածուն ներառել է հինգ մոդել կանանց և երեխաների համար՝ բարձրակրունկ կոշիկներ, սպորտային կոշիկներ, մանկական slip-on-ներ, ինչպես նաև կանացի կլատչ և մանկական պայուսակ: Բոլոր մոդելները զարդարված են սարդոստայն հիշեցնող էլեմենտներով, ինչը հատուկ է ինչպես ″The Spider Man″-ի սիմվոլիկային, այնպես էլ դիզայների ձեռագրին: 

Charlotte Olympia’s ‘Spider-Man’ CollectionCharlotte Olympia’s ‘Spider-Man’ CollectionCharlotte Olympia’s ‘Spider-Man’ CollectionCharlotte Olympia’s ‘Spider-Man’ CollectionCharlotte Olympia’s ‘Spider-Man’ CollectionCharlotte Olympia’s ‘Spider-Man’ CollectionCharlotte Olympia’s ‘Spider-Man’ Collection

Հավաքածուն նվիրված է ″The Spider Man″ ֆիլմի նոր հատվածի պրեմիերային: 

Աղբյուրը՝ ©CharlotteOlympia
Լուսանկարները՝ ©CharlotteOlympia
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.