Christian Louboutin-ի Piloutin կլատչերի հավաքածուն համալրվել է 3 նոր մոդելներով, որոնք զարդարված են քարերով, երկաթյա փշերով և ասեղնագործություններով:
Երեք նոր մոդելները ստացել են հատկանշական անուններ, կախված նրանից, թե ինչ էլեմենտով են զարդարված:
| Spikes |
Spikes մոդելը զարդարված է 2437 երկաթյա փշերով, որոնցից յուրաքանչյուրն ամրացված է ձեռքով: Երկաթյա փշերի երանգային տարբերությունները ստեղծում են հովազի կաշվի կրկնօրինակով պրինտ: Կլատչի ներքին հատվածը պատված է բրենդի տարբերակիչ նշան հանդիսացող կարմիր կաշվով:
| Strass |
Strass մոդելը ծածկված է հարյուրավոր տարբեր չափերի և գույների քարերով: Գունային երանգավորումները տատանվում են նուրբ վարդագույնից մինչև թանաքագույն:
| Maharaja |
Maharaja-ն նոր մոդելներից ամենաէքզոտիկն է: Այս մոդելի ստեղծման ոգեշնչանքը դիզայները ստացել է Մումբայով զբոսնելիս: Այն զարդարված է տարբեր տեսակի ժապավեններով, շղթաներով և կտրոներով, որոնք միասին ստեծում են հետաքրքիր նախշ: