FASHIONFashion News

Christian Louboutin ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ»-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

12/12/2017
feature2017

Մինչ մեծ էկրան կբարձրանա «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր էպիզոդը, դիզայներ Կրիստիան Լաբուտենը, ով նշված ֆիլմաշարի երկրպագուներից է, հերթական անգամ համագործակցել է Walt Disney-ի հետ և ներկայացրել կոշիկների առանձին հավաքածու: 

Հավաքածուն ներառում է չորս մոդելի կոշիկներ, որոնք նախատեսված են «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հերոսուհիների համար: 

Արծաթագույն կոշիկներ կոր կռունկով կապիտան Ֆազմայի կերպարի համար

louboutin-x-star-wars-3-point89


Թափանցիկ բաց կոշիկներ կաշվե կապիչներով Ռեյի կերպարի համար

louboutin-x-star-wars-3-point89


Ոսկեգույն բաց կոշիկներ զարդարված մեծ բանտով Ռոուզ Տիկոյի կերպարի համար

louboutin-x-star-wars-3-point89


Բուրգունդի երանգի սուր քթով կոշիկներ վիցե-ադմիրալ Ամիլին Հոլդոյի կերպարի համար

louboutin-x-star-wars-3-point89

Եվ չմոռանանք, որ կոշիկները բացի էսթետիկ գեղեցկությունից, իրենց մեջ կրում են նաև կիրառական գործառույթ: «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերայից հետո նշված հերոսուհիների դերակատարներ Դեյզի Ռիդլին, Գվենդոլին Քրիսթին, Լորա Դերնը և Քելլի Մարի Տրանը ինքնագրեր են թողել կոշիկների վրա և վերջիններս հանձնել Charity Buzz օնլայն աճուրդային ընկերությանը: Աճուրդի հասույթը փոխանցվելու է Starlight Children’s Foundation մանկական հիմնադրամին, որը աջակցում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին: 

Աղբյուրը՝ ©Christian Louboutin
Լուսանկարները՝ ©Christian Louboutin
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

 

Կարդալ նաև

Մեկնաբանել