CollaborationsFashion Business

CHLOE ԿՐԵԱՏԻՎ ՏՆՕՐԵՆ ՔԼԵՅՐ ՈՒԵՅԹ ՔԵԼԼԵՐԸ ԼՔՈՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԸ

31/01/2017
Clare Keller Waight

Այս տարվա մարտի 31-ին լրանալու է իր և ապրանքանիշի միջև կնքված պայմանագիրը, որը Քլեյրը որոշել է չերկարացնել: Վերջին հավաքածուն Chloé ապրանքանիշի հետ համատեղ նա կներկայացնի մարտի 2-ին՝ Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ:

Հիշեցնենք, որ Քլեյրը Chloé թիմի անդամ է եղել ավելի քան 6 տարի: Նրա նոր ձեռագիրը երիտասարդացրեց ապրանքանիշի ոճային ուղղվածությունը, ավելացրեց կանացիության ու նրբագեղության էլեմենտներ:

Clare Waight Keller

Clare Waight Keller

Կարծիքներ են շրջանառվում, որ Քլեյրը լքում է աշխատանքն ընտանեկան հանգամանքներից ելնելով: Chloé նորաձևության տանն աշխատելու համար նա տեղափոխվել էր Փարիզ, իսկ նրա ընտանիքը մնացել էր Լոնդոնում:

Ենթադրվում է, որ Chloé նորաձևության տան կրեատիվ տնօրենի պաշտոնին կնշանակվի Louis Vuitton ապրանքանիշի առաջատար դիզայներներից մեկը՝ Նատաշա Ռամսի Լեվին (Natacha Ramsay-Levi):

Natacha Ramsay-Levi

Natacha Ramsay-Levi

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.