FASHIONFashion News

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԿԼԱՈՒԴԻԱ ԿԱՐԴԻՆԱԼԵԻ ԶԳԵՍՏՆԵՐԸ ԿՀԱՆՎԵՆ ԱՃՈՒՐԴԻՆ

30/04/2019

Հունիսի 28-ից մինչև հուլիսի 9-ը Sotheby’s աճուրդի տան փարիզյան մասնաճյուղում հնարավոր կլինի տեսնել իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի վինտաժային զգեստները:

Աճուրդին ներկայացվելու է 130 զգեստ, որոնց թվում՝ ինչպես կուտյուրային, այնպես էլ առօրյա: Այդ զգեստները ստեղծվել են 1950-1980-ականներին դիզայներներ Ռոբերտո Կապուչչիի, Ռենատո Բալեստրայի, Nina Ricci ֆրանսիական նորաձևության տան և այլոց կողմից: Ցուցանմուշների շարքում է նաև 1963 թվականի Nina Ricci ապրանքանիշի սև զգեստը:


Կլաուդիա Կարդինալեին առանձնակի հայտնություն բերեցին Լուկինո Վիսկոնտիի «Լեոպարդ» և Ֆեդերիկո Ֆելլինիի «Ութ ու կես» ֆիլմերում ունեցած դերերը:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.