BeautyKnow-How

ՄԱՇԿԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ pH ԲԱԼԱՆՍ | ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ

18/10/2016
Skin care woman removing makeup

Առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու կարևոր գրավականներից է մաշկի մաքրությունը: Բոլորս էլ գիտենք, որ այսօր beauty ինդուստրիան բավական հաճախ ներկայացնում է նոր բանաձևեր ու համադրություններ մաշկի իդեալական մաքրությունն ապահովելու և միաժամանակ մաշկի բնական կառուցվածքը չխախտելու համար:

Դեմքի մաշկի մաքրող  միջոցներ ընտրելիս պետք է մշտապես ուշադրություն դարձնել, թե որքանով է այս կամ այն միջոցը պահպանում ու վերականգնում մեր մաշկի pH բալանսը: Ի՞նչ է pH-ը: Այն թթվայնության կամ ալկալիության/հիմնայնության աստիճանն է ջրային հիմք ունեցող լուծույթում: Այն տատանվում է 0-ից 14-ի միջև, 7-ը չեզոքն է: Սպիտակ քացախը, որը թթվային է, ունի 2.5 pH, իսկ կերակրի սոդան, որը ակլակին է (կամ հիմնային) ունի 9pH: Ջրի թթվահիմնությունը մոտավորապես 7 է: Մաշկի համար լավագույն pH աստիճանը 5-ից մի քիչ ցածրն է: Այս վիճակով մաշկն ի վիճակի է կանխել մանրէների և այլ աղտոտող նյութերի ներթափանցումը: Հետևաբար pH բալանսի խախտումը կարող է հանգեցնել մաշկի բորբորքման, գրգռվածության և վարակների ներթափանցման:

Երբ լվանում ենք մեր դեմքը չափից ավելի բարձր pH ունեցող միջոցով, մեր մաշկին անհրաժեշտ է լինում մինչեւ 14 ժամ, որպեսզի այն վերականգնի pH-ի իր նորմալ աստիճանը: Եվ եթե, օրինակ, դեմքը մաքրվում է օրական միայն մեկ անգամ, օրվա կեսից ավելին մեր մաշկն ենթարկված է լինում ռիսկի: Խնդիրն այն է, որ բարձր pH ունեցող մաքրող միջոցների կիրառման հետևանքները կուտակային են, եւ ժամանակի ընթացքում մաշկն ավելի մեծ դժվարությամբ է վերադառնում բնական վիճակին:

Այս է պատճառը, որ դեմքի մաքրման միջոցներ ընտրելիս պետք է ընտրել այնպիսի տարբերակներ, որոնցում pH աստիճանը համապատասխանեցված է մեր մաշկին: Այս առումով իդեալական տարբերակ կարող է լինել Nairian ապրանքանիշի Մաքրող քսուքը: Այն ունի իդեալական՝ 5.5 pH բանաձև՝ ճիշտ այն, ինչ անհրաժեշտ է մեր մաշկին:

Քսուքը մաքրում է դեմքի շպարը, փոշին և յուղերը: Այն հագեցված է վաղենակի և խորդենու եթերայուղերով, որոնք ունեն հանգստացնող, թեթեւացնող ու մանրէասպան ազդեցություն, իսկ կիտրոնազգիների եթերային յուղերի հատուկ փունջը նպաստում է մաշկի առույգացմանը: 

Մաշկի pH բալանսը կարգավորող հատկությամբ է օժտված նաև Nairian ապրանքանիշի Տոնավորող քսուքը: Այն պատրաստված է հայկական լեռնահովիտներում աճող դամասկոսյան դյուրաթեք վարդերի ջրից և վարունգի զովացնող քամուկից: Թեթև ցողն ակնթարթորեն խոնավացնում է մաշկը՝և թողնում մետաքսե փափկության եւ թարմության զգացողություն:

Նյութը՝ ©MayaAdivi | Nairian և ©Point89
Լուսանկարները՝ ©Nairian

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել