FASHIONFashion Business

CONDE’ NAST-Ը ԿԱՍԵՑՐԵԼ Է STYLE.COM ԱՌՑԱՆՑ ԽԱՆՈԻԹԸ

14/06/2017
feature2017

Condé Nast մեդիա ընկերության առաջին մուլտի -բրենդային Style.com առցանց խանութը դադարեցնում է իր գործունեությունն աղմկոտ բացումից 9 ամիս անց: 

Սկզբում Style.com-ը Condé Nast-ի կողմից լուսաբանվող նորաձևության ցուցադրությունների տեղեկատվական հարթակ էր: Այնուհետև, 2015 թվականին մեդիա ընկերությունը, կատարելով $100 միլիոն դոլարի ներդրում, իրականացրեց հարթակի ռեբրենդինգ, վերածեց այն գլոբալ մեծ առցանց խանութի: 

Image result for conde nast style.com

Style.com-ն այլևս չի իրականացնում որևէ վաճառք, և ուղղորդում է իր հաճախորդներին դեպի գործընկեր առցանց խանութի էջ՝ Farfetch, որն իր տեսակով նույնպես բարձր նորաձևություն ներկայացնող հարթակ է և որի մեջ Condé Nast-ը վաղ անցյալում կրկին ներդրում էր արել: 


«Style.com-ի հետ ունեցած մեր փորձը սովորեցրեց մեզ, որ բովանդակությունը շատ ուժեղ զենք է վաճառքների բարձրացման համար: Խմբագրական ուժեղ աշխատանքի և վաճառքի ոլորտում ունեցած մեծ փորձի համադրությունը հանգեցում է եկամտաբերության և հաճախորդների գոհունակության, – նշում է Condé Nast թվային ռազմավարության գլխավոր մենեջերը,- Այնուամենայնիվ, պետք է նշենք, որ մեր պարագայում կոնտենտ ստեղծելու համար անհրաժեշտ կարողությունները և գիտելիքները առցանց խանութ զարգացնելու համար տարբեր էին»: 

Այս պահի դրությամբ Farfetch-ը լյուքսային նորաձևության առցանց խանութների առաջատարներից է, որն ունի բավական մեծ քանակությամբ հաճախորդներ,իսկ այսուհետ Condé Nast-ը կաջակցի նրան ստեղծել նաև ավելի բարձր որակի կոնտենտ: 

Աղբյուրը՝ ©TheTimes 
Լուսանկարները՝ ©
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել