Conde’ Nast հրատարակչությունը հրաժարվել է աշխատել հոլիվուդյան աստղ Գվինեթ Փելթրոուին պատկանող օնլայն մեդիա հարթակի հետ: Խնդիրը հրապարակվող նյութերի հավաստիությունը:
Goop կայքը Conde’ Nast-ի հետ համատեղ հրատարակում է տպագիր երկու ամսագիր, որից հետո համագործակցությունն ավարտվել է: Հարցն այն է, որ Փելթրոուն ցանկություն է ունեցել հրապարակել հարցազրույց, որում ներկայացված է եղել ոչ ավանդական բժշկության պրակտիկ խորհուրդներ և որոնցում ներկայացված փաստերը չեն համապատասխանել իրականությանը:
Conde’ Nast-ը սա ընդունել է որպես լուրջ թերացում և դադարեցրել համագործակցությունը: