Shopping

CosmoCity Shopping Գիշեր | ԱՐԴԵՆ ՎԱՂԸ

01/05/2017
feature2017

Արդեն վաղը՝ մայիսի 2-ին մեր քաղաքի բոլոր շոպոհոլիկները և, ինչու ոչ, խելամիտ ու հարմարավետ պայմաններում գնումներ անելու սիրահարները, ունեն հնարավորություն վայելել հերթական CosmoCity Shopping գիշերը: 

Ինչպես միշտ շոփինգի փառատոնին մասնակից խանութների ցանկը բազմազան է, որոնց թվում է նաև Tashir Street Shopping Gallery-ում տեղակայված խանութները: 

CosmoCity Shopping գիշերվա ընթացքում մասնակից խանութներն իրենց հաճախորդներին առաջարկում են զեղչեր և անակնկալներ: Գործող առաջարկներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ cosmocity.am կայքում: 

Առանձնակի ձեր ուշադրությունը ցանկանում ենք ուղղել դեպի մեր գործընկերներ 5Concept (Տերյան 65), Tateossian (Հյուսիսային պող. 12), Բուկինիստ (Tashir Street Shopping Gallery) խանութների վրա: 5Concept-ում նշված տեսականու վրա կգործի 20-50% զեղչ: Tateossian-ում հնարավոր կլինի կատարել գնումներ 15% զեղչով և ստանալ ևս 55%-ի  հնարավորություն` նշված տեսականու վրա, ինչպես նաև գնորդների համար նախատեսված են անակնկալներ: Իսկ Բուկինիստն առաջարկում է 5-20% զեղչ ամբողջ տեսականու վրա: 

Մաղթում ենք հաճելի գնումներ: 

Կարդալ նաև

Մեկնաբանել