ARTLifestyle

«ԴԱԼԻ ԵՎ ՊԻԿԱՍՈ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ

20/03/2020

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն պետք է բաց լիներ մինչև ապրիլի 26-ը: Թե որքան ժամանակով կերկարաձգվի, դեռևս հստակ չէ։ Դա պայմանավորված է լինելու կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով։

Ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ և Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից մեկը:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.