BeautyBeauty NewsLatest

Davines | ԿԱՅՈՒՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

10/11/2017
davines-armenia-point89

Իսկ դուք ծանո՞թ եք Davines ապրանքանիշին: Անկեղծ ասած մենք լսել էինք նրա մասին, բայց երբեք, ինչպես ասում են, «սեփական փորձով» վերջինիս հետ առնչվելու հնարավորություն դեռ չէինք ունեցել:

Կային մի շարք պատճառներ, որից ամենագլխավորը նշված ապրանքանիշի Հայաստանում ներկայացված չլինելն էր: Այժմ նման խոչընդոտ չկա: Այսուհետ Davines իտալական ապրանքանիշը հասանելի կլինի նաև մեր շուկայում, ինչն իրականություն է դարձել Turning Heads ընկերության շնորհիվ: Կարծում ենք՝ ″Turning Heads″ ընկերության անունը ձեզ արդեն իսկ ծանոթ է, քանի որ տարեսկզբին հենց նրանք ապահովեցին մեկ այլ խոշոր ապրանքանիշի` Kevin Murphy մուտքը Հայաստան: Davines ապրանքանիշի մուտքը Հայաստան ազդարարվեց շնորհանդես-ընթրիքով, որին ներկա էինք նաև մենք և որի ընթացքում մենք մասնագիտական մակարդակով ծանոթացանք այս ապրանքանիշին, շփվեցինք ընկերության ներկայացուցիչների հետ և կիսվեցինք կարծիքներով: 

turning-heads-point89

Առաջարկում ենք ծանոթանալ Davines-ի աշխարհի հետ: Վստահեցնում ենք, որ այն իրական բացահայտում կդառնա ձեզ համար:

Davines-ը ծագումով Իտալիայից է և ներկայացնում է մազերի պրոֆեսիոնալ խնամքի և ոճավորման պրեմիում դասի ապրանքատեսականի՝ նախատեսված գեղեցկության սրահներում կիրառելու համար, և մազերի ու գլխամաշկի խնամքի առանձին Essential Haircare ամենօրյա օգտագործման համար նախատեսված շարքը, որը հնարավոր է կիրառել նաև տան պայմաններում:

davines-armenia-point89

Ընկերությունը բավական խոշոր է. Davines ցանցը ընդգրկում է Լոնդոնը, Փարիզը, Նյու Յորքը, Հոնգկոնգը, Մեխիկոն, Մոսկվան, իսկ ներկայացուցչությունները գտնվում են ավելի քան 90 երկրներում

Յուրաքանչյուր ապրանքանիշ ունի իր առանձնահատկությունը և աշխատելաոճը: Davines-ի պարագայում դրանք մեկը կամ երկուսը չեն, այլ մի քանիսը: Ապրանքանիշը չի վազում միտումների հետևից, այլ հենց ինքն է ստեղծում նոր թրենդեր, նոր նշաձողեր:

Ընկերությունը ցուցաբերում է պրոֆեսիոնալ և նորարար մոտեցում ապրանքատեսականիի ստեղծման նպատակով էկոլոգիապես մաքուր բաղադրանյութեր կիրառելու և շրջակա միջավայրը պահպանելու համար: Ընկերությունը պահպանում է բնական ռեսուրսները, այսպես 1կգ արտադրանք ստանալու համար օգտագործվող ջրի քանակն ընկերությունը կրճատել է մինչև 9.5%: Առանձնակի ուշադրություն է դարձվում արտադրության արտանետումների քանակի նվազեցմանը: Իտալիայի Պարմա քաղաքում, որտեղ տեղակայված է ապրանքանիշի գլխամասը, օգտագործված էլեկտրոէներգիայի 100%-ը վերականգնվող աղբյուրներից է: Տարրաների պատրաստման համար ընտրվում են նյութեր՝ շրջակա միջավայրին նվազագույն ներգործություն հասցնելու համար:

Davines գիտական լաբորատորիաներում ստեղծում են այնպիսի բանաձևեր, որոնք թույլ են տալիս նյութերի մեջ ապահովել սուլֆատների ու պարաբենների բացակայությունը, յուրաքանչյուր պրոդուկտ՝ 95 -100 տոկոսով բնական է: Մազերի ներկերը չեն պարունակում ամիակ, բայց միաժամանակ դա չի խանգարում ստանալա շատ հագեցած ու թրենդային երանգներ՝ կլինի դա բլոնդ, շագանակագույն, կարմիր թե թանաքագույն:

davines-armenia-point89davines-armenia-point89davines-armenia-point89davines-armenia-point89

Ինչ վերաբերում է բրենդինգին, ապա ինքներդ էլ առիթ կունենաք տեսնելու, որ ոչ մի տարրա չունի բարդ դիզայն, ամենինչ պարզ է: Սակայն նրանք նորարարությունների վարպետ են: Այսպես Davines շարքի պորդուկտներից մի մասը շշլացվում է հատուկ բարակ պատերով պլաստիկ է սրվակների մեջ, որոնք թույլ են տալիս զգալ բույրը՝ առանց սրվակի կափարիչը բացելու: Նրանք կոտրում են կարծրատիպերը՝ մազերի ներկերը տեղադրելով տուփերը մոխրագույն տուփերի մեջ: Մազերի ոճավորման նյութերի փաթեթավորումն էլ ձեզ կզարմացնի:

davines-armenia-point89davines-armenia-point89davines-armenia-point89davines-armenia-point89davines-armenia-point89

Քանի որ խոսեցինք ոճավորման նյութերի փաթեթավորումից, հարկ ենք համարում պատմել ձեզ նաև ապրանքանիշի կրեատիվ նորարարությունների հեղինակ Անջելո Սեմինարայի մասին: Վերջինս լինելով մազերի առաջատար ոճաբան Davines ապրանքանիշի հետ համագործակցության արդյունքում մշակել է սթայլինգի և մազերի ներկման համար նախատեսված երկու շատ յուրահատուկ գործիքներ: Առաջինը Flamboyage է, որն իրենից ներկայացնում է տարբեր երկարություններ ունեցող կպչուն ժապավեն, որի միջոցով ներկման պրոցեսի ժամանակը մազափունջը հնարավոր է բաժանել բնական խտությամբ և օմբրե կամ երկու երանգներով մազ ներկելուց ստանալ մաքսիմալ սահուն ու բնականին մոտ անցումներ:

davines-armenia-point89

1

Դուք երբևէ կարող էիք պատկերացնել մազերի վրա արված print? Ոճաբան Անջելո Սեմինարան հատուկ Davines ապրանքանիշի համար ստեղծել է մի այնպիսի գործիք, որը թույլ է տալիս ներկման գործընթացի միջոցով մազի վրա ստանալ կոնկրետ նախշ: Հաճելի է արձանագրել, որ նման գործիքի կիրառմամբ ոճավորված վարսեր հնարավորություն ունեն ստանալու շատ սահմանափակ թվով երկրներում, որոնց շարքի մեջ ներառվել է նաև Հայաստանը:

davines-armenia-point89davines-armenia-point89

Ընկերության ներկայացուցիչ Տատյանա Ռուբինայի հետ մեր ունեցած զրույցի ժամանակ վերջինս նշեց, որ ապրանքանիշը միանշանակ ունի բոլոր այն ծառայություններն ու ապրանքները, որոնք կհետաքրքրեն հայ սպառողին՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանին հատուկ մազերի տեսակները ներկելու ու խնամքի համար անհրաժեշտ նյութերը և տեխնոլոգիաները:

Շատ շուտով այս ապրանքանիշն իր ողջ լայն տեսականիով հասանելի կլինի Երևանի լավագույն գեղեցկության սրահներում, Շարունակեք հետևել մեր հրապարակումներին: Մենք անպայման կկսիվենք ձեզ հետ նորություններով:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©DavinesArmenia
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է 

Կարդալ նաև

Մեկնաբանել