LifestyleMusic

ՈՒՐ ԳՆԱԼ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

09/12/2016
vahagn-hayrapetyan-jazz-trio

Դեկտեմբերի 10-ը մենք խորհուրդ ենք տալիս անցկացնել «Երաժշտական Կասկադ»-ի և Վահագն Հայրապետյան Ջազզ Տրիոյի հետ:

Ջազզ երեկոյին բարձրորակ երաժշտություն են ապահովելու Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Սիմոն Դոլմազյան (բաս), Արման Մնացականյան (հարվածային գործիքներ): Հատուկ հյուրերի շարքում են Մոսկվայից ժամանած տենոր սաքսաֆոնահար Սերգեյ Գոլովնյան և Յակով Օկուն՝ դաշնակահար և հարվածային գործիքահար:

Համերգի սկիզբը` 20:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոն:

Տոմսերի ամրագրման և մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 567262:

Սիրով նշենք նաև, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:

Կարդալ նաև

Մեկնաբանել