EventsLIFESTYLE

ԻՆՉՊԵՍ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ը

13/12/2016
cafesjian

Դեկտեմբերի 14-ին առաջարկում ենք այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահ՝ վայելելու «Սիրո մեղեդիներ» դասական երաժշտության համերգաշարը:

Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ մյուզիքլներից և օպերետաներից: Կատարումներով հանդես կգան Տիգրանուհի Հովհաննիսյանը (սոպրանո), Մարիաննա Մարտիրոսյանը (սոպրանո), Հասմիկ Անտոնյանը (դաշնամուր) և հատուկ հյուր՝ Տիգրան Կարապետյանը (տենոր): 

Համերգի սկիզբը` ժ. 20.00-ին: Համերգի ընթացքում սրահի մուտքն արգելված է: 

Տոմսերի ամրագրման և մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 567262:

Սիրով նշենք նաև, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.