LifestyleMusic

ԴԻ ԴԻ ԲՐԻՋՈՒՈԹԵՐ | YEREVAN JAZZ FEST 2016 ՀԵԴԼԱՅՆԵՐ

11/10/2016
deedee_bridgewater_0177_crop_726_409_242_242_242_90___8237

Իր սերնդի լավագույն ջազ վոկալիստին վայելելու բացառիկ հնարավորությունն ունեցավ նաև հայ հանդիսատեսը: Yerevan Jazz Fest 2016-ի շրջանակներում հրավիրված ջազ երաժիշտներից գլխավոր հյուրերի շարքում հենց նա է՝ Դի Դի Բրիջուոթերը՝  ″Grammy” եռակի մրցանակիր երգչուհին:

Ցանկություն ունեցանք առանձին անդրադառնալ այս տաղանդավոր երգչուհուն, քանի որ համոզված ենք, տարիների անց նրա անունը նույնպես կհայտնվի ջազ լեգենդների ցանկում: Նա ″Grammy” մրցանակները ստացավ երկու տարբեր տարիներին. 1998 թվականին որպես «Լավագույն ջազ վոկալ» (Best Jazz Vocal Performance) և որպես «Լավագույն գործիքային համադրում վոկալի հետ» (Best Instrumental Arrangement Accompanying Vocal(s)), երորդը՝ 2011-ին որպես «Լավագույն ջազ ալբոմ» (Best Jazz Vocal Album) ″Eleanora Fagan (1915-1959): To Billie with Love from Dee Dee Bridgewater″ ալբոմի համար: Ալբոմը յուրահատուկ հարգանքի տուրք էր ավելի 20-րդ  դարի հայտնի երգչուհի Բիլլի Հոլիդեյին:

Քչերը գիտեն, բայց Դի Դի Բրիջուոթերն այն եզակի երգչուհիներից է, ով չլինելով ազգությամբ իտալացի, հաղթող է ճանաչվել հայտնի Սան Ռեմո փառատոնում:

Ի դեպ, Ֆրանսիայում ապրելու տարիներին Շառլ Ազնավուրի հետ միասին աշխատում էր հեռուստանախագծերից մեկի վրա:

Դի Դի Բրիջուոթերի կողմից թողարկված յուրաքանչյուր նոր ալբոմ մշտապես եղել է ջազ երաժշտության վարկանշային ցուցակների բարձր հորիզոնականներում:

Եվ, այժմ, հաշված օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին ժամը 19:00 Yerevan Jazz Fest 2016-ի շրջանակներում, որի անփոփոխ կազմակերպիչներն են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Փրոդաքշն» ընկերությունը, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի դահլիճում վայելել նրա կենդանի կատարումը և լցվել նրա ձայնի յուրահատուկ էներգետիկայով:

Image may contain: one or more people, close-up and text

Նյութը՝ ©Point89

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.